Բուխարեստում անցկացուող յունահռոմէական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում 74 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձաւ հայաստանցի ըմբիշ Ռաֆիկ Մանուկեանը:
1/16-րդ եզրափակիչում Մանուկեանը յաղթեց իտալացի Կիրոյ Ռուսոյին եւ առաւելութեան հասաւ աւստրիացի Մայքլ Վագների նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը յաղթեց թուրք Իսմաիլ Կոցասլանին եւ լեհ Արկադիուշ Կուլինիցին:
Եզրափակիչում Ռ.Մանուկեանը առաւելութեան հասաւ Զուրաբ Դուտանիշուիլիի նկատմամբ՝ 0:2, 3:0, 4:2:
50 կգ քաշայինների պայքարում բրոնզէ մեդալ նուաճեց Ռուդիկ Մկրտչեանը: