Այսօր անցկացուելու է «աPRես» PR մրցանակաբաշխութիւնը
28-07-2011 07:46:38 | Հայաստան | Հասարակութիւն
Յուլիսի 28-ն Հայաստանում եւ ամբողջ աշխարհում նշւում է PR-ի եւ PR մասնագէտների օրը: Այդ առթիւ «PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը Կոնգրէս հիւրանոցում այսօր կազմակերպել է «աPRես» PR մրցանակաբաշխութիւնը, որի ընթացքում մօտ 15 տարբեր անուանակարգերում շնորհակալագրեր եւ մրցանակներ են յանձնուելու դրական հասարակական կարծիքի ձեւաւորման գործում աւանդ ունեցող տարբեր անհատների եւ կազմակերպութիւնների:
Միջոցառմանը հրաւիրուած են մի շարք առաջատար ընկերութիւններ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտաւորականներ, գործարարներ, լրագրողներ եւ PR-ով հետաքրքրուած այլ անձիք: Իսկ մրցանակակիրներին որոշել է յանձնաժողովը, որը բաղկացած է 10 գործող PR մասնագէտներից: