«Երկիր». Աշխարհի գաւաթը եկաւ Հայաստան (տեսանիւթ)


«Երկիր». Աշխարհի գաւաթը եկաւ Հայաստան (տեսանիւթ)

  • 28-07-2011 13:48:34   | Հայաստան  |  Սպորտ


 Ինչպէս տեղեկացնում է «Երկիր» օրաթերթը. երէկ երեկոյեան` 22:15-ին, Զուարթնոց օդանաւակայանում վայրէջք կատարեց Հայաստանի շախմատի տղամարդականց հաւաքականին եւ աշխարհի գաւաթը բերող ինքնաթիռը: Չեմպիոններին դիմաւորողները շատ էին, այդ թւում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, ով նաեւ շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Աշխարհի գաւաթակիրներին նուիրուած տօնն աւարտուեց Ազատութեան հրապարակում` հրավառութեամբ: Աւելորդ չի լինի եւս մէկ անգամ նշել նրանց անունները` Վլադիմիր Յակոբեան, Գաբրիէլ Սարգսեան, Ռոբերտ Յովհաննիսեան, Սերգեյ Մովսիսեան եւ Լեւոն Արոնեան եւ թիմի աւագ` Արշակ Պետրոսեան: Յաւելենք, որ Լեւոն Արոնեանը մնացել է Չինաստանում եւ հանգստանալուց յետոյ կը նախապատրաստուի այս տարի կայանալիք կարեւոր ստուգատեսներին:
  -   Սպորտ