Բեն Լադենի ոչնչացման մասին ֆիլմը կը ցուցադրուի 2012թ.-ի հոկտեմբերին


Բեն Լադենի ոչնչացման մասին ֆիլմը կը ցուցադրուի 2012թ.-ի հոկտեմբերին

  • 29-07-2011 08:52:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
 «Աշխարհի համար մէկ ահաբեկիչ» Ուսամայ բեն Լադենի ոչնչացման գործընթացի մասին ֆիլմը մեծ էկրանին կը յայտնուի 2012թ.-ի հոկտեմբերի 12-ին: Ինչպէս յայտնում է vesti.ru-ն, այս մասին տեղեկացրել է Sony Pictures Entertainment ստուդիայի ներկայացուցիչ Էմի Պասկալը: Ըստ նրա` նոր Ֆիլմի համար դեռեւս առաջարկուած է երկու անուանում` «Սպանել Բեն Լադենին» եւ «Վեցը ծովային յատուկ ուժերից»: Ռեժիսորը Քեթրին Բիգելոուն է, 2010թ.-ին պատմութեան մէջ «Օսկարի» արժանացած առաջին կինը` լաւագոյն ռեժիսոր անուանակարգում: Սցենարը վստահուած է նախկինում լրագրող Մարկ Բոալին, ով Ամերիկեան կ'ինոարուեստի ակադեմիայի կողմից արժանացել է ոսկէ արձանիկի: Պրոդիւսերներն են Մէգան Էլիսոնը եւ Գրեգ Շապիրոն: Բեն Լադենի «որսի» մասին ֆիլմի մտահղացումը առաջացել է 2008թ.-ին: Կապուած մայիսին Բեն Լադենի ոչնչացման հետ, ֆիլմում ներառւում են համապատասխան փոփոխութիւններ: Նկարահանումները սկսուելու են այս տարուայ ամառուայ վերջին:
  -   Մշակոյթ