Արշակ Պետրոսեան. «Մենք խաղում էինք «Բոլորը՝ մէկի, մէկը՝ բոլորի համար» սկզբունքով»<br />


Արշակ Պետրոսեան. «Մենք խաղում էինք «Բոլորը՝ մէկի, մէկը՝ բոլորի համար» սկզբունքով»

  • 29-07-2011 15:00:30   | Հայաստան  |  Սպորտ
 «Մեր թիմը յաղթեց միասնականութեան շնորհիւ, մենք խաղում էինք «Բոլորը՝ մէկի, մէկը՝ բոլորի համար սկզբունքով»,- յուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպէս հիմնաւորեց աշխարհի ութերորդ թիմային առաջնութիւնում ՀՀ շախմատի ազգային հաւաքականի յաղթանակը թիմի գլխաւոր մարզիչ Արշակ Պետրոսեանը։ Նրա խօսքերով, այս տարի Չինաստանում անցկացուած առաջնութեան մասնակիցները շատ ուժեղ մրցակիցնէր էին, յատկապէս Ռուսաստանը, թէեւ նրանք 9 խաղից 3-ում պարտութիւն կրեցին: Ա.Պետրոսեանի գնահատմամբ, շատ պատրաստուած էին նաեւ Ուկրաինայի եւ Ադրբեջանի հաւաքականները: Յիշեցնենք, որ ՀՀ շախմատի ազգային հաւաքականի կազմում ընդգրկուած էին Վլադիմիր Յակոբեանը, Գաբրիէլ Սարգսեանը, Ռոբերտ Յովհաննիսեանը, Սերգեյ Մովսիսեանը, Լեւոն Արոնեանը եւ հաւաքականի աւագ Արշակ Պետրոսեանը: Հաւաքականի հետ Չինաստան էր մեկնել նաեւ բժիշկ Արմէն Աղուզումցեանը: Լրագրողների այն հարցին, թէ որ հաւաքականի հետ էր աւելի դժուար խաղալ, հայ շախմատիստները պատասխանեցին, որ իրենց համար կարեւոր չէր, թէ որ երկրի մասնակիցների հետ էին իրենք խաղում:«Ինչ վերաբերում է Ադրբեջանի հաւաքականին, ապա եւ իրենց եւ մեր կողմից կար լարուածութիւն»,- նշեցին նրանք: Հաւաքականի ամենաերիտասարդ անդամ Ռոբերտ Յովհաննիսեանը նշեց. «Շատ ուրախ եմ, որ իմ առաջին մասնակցութիւնը այսպիսի յաղթանակով ուղեկցուեց, այդպիսի գրոստմայստերների հետ խաղը ինձ վստահութիւն ներշնչեց»: Շախմատը հանրակրթական դպրոցներում որպէս պարտադիր առարկայ դասաւանդելու կառավարութեան որոշման վերաբերեալ իր կարծիքը յայտնելով, Ա.Պետրոսեանը նշեց. «Ի հարկէ, ոչ բոլոր աշակերտները շախմատի աշխարհի չեմպիոններ կը դառնան, սակայն այս մարզաձեւը օգնում է զարգացնել տրամաբանութիւնը»: Ներկայացնելով հաւաքականի յետագայ ծրագրերը Ա.Պետրոսեանը տեղեկացրեց, որ թիմը մասնակցելու է Եւրոպայի թիմային մրցաշարին, որը նախատեսուած է 2011թ-ի հոկտեմբերին Վրաստանում:
  -   Սպորտ