Մեծ համերգ Փրովիդենսում` նուիրուած Հայաստանի անկախութեան 20-ամեակին


Մեծ համերգ Փրովիդենսում` նուիրուած Հայաստանի անկախութեան 20-ամեակին

  • 30-07-2011 11:38:25   | ԱՄՆ  |  Մշակոյթ
 Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Փրովիդենս քաղաքի (Ռոդ Այլենդ նահանգ) խոշորագոյն` Սուրբ Պետրոս եւ Պօղոս տաճարում տեղի կ'ունենայ Հայաստանի անկախութեան 20-ամեակին նուիրուած հանդիսաւոր երեկոյ եւ տօնական համերգ: Նահանգապետի, սենատորների, կոնգրէսականների, քաղաքապետերի ներկայութեամբ կայանալիք մեծ համերգին կը մասնակցեն նահանգի սիմֆոնիկ նուագախումբը, երկու երգչախումբ Ռոդ Այլենդից եւ Մասաչուսետսից, ինչպէս նաեւ յայտնի մեներգիչներ «Մետրոպոլիտէն Օպերայից», ինչպէս նաեւ Նիւ Եօրքից, Բոստօնից եւ այլ քաղաքներից: Առաջին անգամ կը կատարուէն նաեւ հայ կոմպոզիտորների` տարեդարձի կապակցութեամբ յատուկ գրուած, ստեղծագործութիւններ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց Ռուբէն Փաշինեանը, համերգի գեղարուեստական ղեկավար, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսեանն ասել է, որ տօնական միջոցառումն իր մասշտաբով կը լինի աննախադէպ եւ կը դառնայ ամենախոշորը ԱՄՆ Արեւելեան ափին: Բազմահազարանոց դահլիճի մուտքն ազատ է լինելու Հայաստանի արուեստի հետ ծանօթանալու ցանկութիւն ունեցողների համար: Երեկոյին ակնկալւում էն Մակ-ում Հայաստանի դեսպանի, Ռոդ Այլենդի նահանգապետի եւ այլ քաղաքական գործիչների ելոյթներ: Համերգի աւարտին տեղի կ'ունենայ ընդունելութիւն` ի պատիւ Հայաստանի անկախութեան 20-ամեակի:
  -   Մշակոյթ