Հայ մարզիկներն օգոստոսի 6-7-ին Բեռլինում կը մասնակցեն ձիւդոյի Եւրոպայի հերթական
գաւաթի խաղարկութեանը
01-08-2011 19:34:55 | Հայաստան | Սպորտ
Օգոստոսի 1-ին Պրահայում աւարտուեց ձիւդոյի երիտասարդների Եւրոպայի գաւաթի առաջնութիւնը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց ՀՁՖ փոխնախագահ Դաւիթ Խիթարեանը, Հայաստանի հաւաքականը բաւականին յաջող հանդէս եկաւ հերթական առաջնութիւնում:
Անդրանիկ Չափարեանը 73 կգ քաշային կարգում գրաւեց 1-ին տեղը, իսկ վանաձորցի եղբայրներ Գարիկ եւ Գոռ Յարութիւնեանները` 3-րդ մրցանակային տեղը 55 եւ 60կգ քաշային կարգերում:
Օգոստոսի 6-7-ին Բեռլինում մեր հաւաքականը` գլխաւոր մարզիչ Տիգրան Բաբայեանի
գլխաւորութեամբ, կը մասնակցի Եւրոպայի հերթական գաւաթի խաղարկութեանը: