Պելէ. «Իսպանիայի հաւաքականը հիանալի օրինակ է բրազիլացիների համար»<br />


Պելէ. «Իսպանիայի հաւաքականը հիանալի օրինակ է բրազիլացիների համար»

  • 02-08-2011 12:42:51   |   |  Սպորտ
 Ֆուտբոլի արքայ Պելեն գովասանքով է արտայայտուել Իսպանիայի ֆուտբոլի հաւաքականի մասին: Նա, մասնաւորապէս, նշել է, որ Բրազիլիայի հաւաքականի ֆուտբոլիստների համար աշխարհի ներկայիս չեմպիոնները հիանալի օրինակ կարող են ծառայել: «Մինչեւ Հահ-ում կայանալիք աշխարհի առաջնութիւնը ես արդէն յայտարարել էի, որ Իսպանիայի հաւաքականի խաղն ինձ յիշեցնում է 1970-ական թուականների Բրազիլիայի թիմին: Ես նկատի ունեմ այն մարզավիճակը, որում գտնւում են իսպանացիները: Հաւատացէք, նրանք այդպիսի խաղով միմիայն ուրախացնում են իրենց երկրպագուներին: Իսպանացիները արժանիօրէն են նուաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ինչը վկայում է նաեւ նրանց կազմում հանդէս եկող ֆուտբոլիստների բարձր կարգը: Բայց Իսպանիայի հաւաքականի ամենամեծ տարբերութիւնը միւս թիմերից կիսապաշտպանական գիծն է` Չաւիի եւ Ինյեստայի գլխաւորութեամբ»,- ասել է Պելեն:
  -   Սպորտ