Հայաստանի բասկետբոլի հաւաքականը պարտութիւն է կրել Բոսնիայ - Հերցեգովինայի հաւաքականից


Հայաստանի բասկետբոլի հաւաքականը պարտութիւն է կրել Բոսնիայ - Հերցեգովինայի հաւաքականից

  • 04-08-2011 10:11:00   | Հայաստան  |  Սպորտ
 Հայաստանի բասկետբոլի հաւաքականը 73:83 հաշուով պարտութիւն է կրել Բոսնիա- Հերցեգովինայի թիմից Եւրոպայի 16 տարեկանների բասկետբոլի առաջնութեան ընտրական փուլի «F» խմբում: Ինչպէս հաղորդում է «Երկրամաս»-ը, հայ բասկետբոլիստները, առաջին երկու խաղափուլերում զիջել են մրցակցին, իսկ երրորդում եւ չորրորդում ցուցաբերել ուժեղ խաղ, սակայն դա յաղթանակի համար բաւարար չի եղել: Միւս մրցափուլում Հունգարիայի ազգային հաւաքականը 68:82 հաշուով պարտութիւն է կրել Իսրայէլի հաւաքականից: Յիշեցնենք, որ Հայաստանի հաւաքականը հասել է ընտրական փուլին ` «C» նախընտրական փուլում զբաղեցնելով երկրորդ տեղը: Հայ բասկեբոլիստները յաջորդ խաղում` օգոստոսի 4-ին մրցելու են Իսրայէլի հաւաքականի հետ: Նշենք, որ ընտրական փուլում հաշուի են առնւում նախընտրական փուլի հանդիպումները: Այսինքն, հաշուի է առնւում, որ հայ բասկետբոլիստները նախընտրական փուլում զիջել են Հունգարիայի հաւաքականին, իսկ Իսրայէլի հաւաքականը` Բոսնիա-հերցեգովինային: Ընտրական փուլում «F» խմբում առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցնող հաւաքականները կը խաղան կիսաեզրափակչում այն խմբերի հետ, որոնք առաջին եւ երկրորդ տեղերը կը զբաղեցնեն «E» խմբում, որը բաղկացած է Սլովենիայի, Հոլանդիայի, Անգլիայի եւ Ռումինիայի հաւաքականներից:
  -   Սպորտ