Հրազդան-սեւան ջրանցքից դուրս է բերուել Վլադիկ Մաթեւոսեանի դին


Հրազդան-սեւան ջրանցքից դուրս է բերուել Վլադիկ Մաթեւոսեանի դին

  • 04-08-2011 13:12:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 3-ին ժամը 23.35-ին ստացուած ահազանգի համաձայն` Կ'ոտայքի մարզի «Հրազդան» Հէկ-ի յարակից տարածքում` Հրազդան-սեւան ջրանցքի կամուրջի մօտ յայտնաբերուել է քաղաքացի Վլադիկ Մաթեւոսեանի զգեստը, իսկ վերջինս հնարաւոր է ընկած լինի ջրանցքը: Դէպքի վայր են մեկնել Կ'ոտայքի Մարզային փրկարարական վարչութեան փրկարար ջոկատը եւ Սեւանի ջրափրկարարական ծառայութեան օպերատիւ խումբը: Դէպքի վայրում են գտնուել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցեանը եւ այլ պաշտօնական անձինք: Ժամը 02.00-ին փրկարարների ուժերով ջրանցքից դուրս է բերուել եւ յանձնուել ոստիկանութեան աշխատակիցներին Կ'ոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ 1956թ. ծնուած Վլադիկ Մաթեւոսեանի դին:
  -   Մամլո հաղորդագրություն