Գվարդիոլայ. «Մի փոքր հետ ենք ընկել ճիշտ ժամանակացոյցից»


Գվարդիոլայ. «Մի փոքր հետ ենք ընկել ճիշտ ժամանակացոյցից»

  • 04-08-2011 16:57:08   |   |  Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխաւոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, Ամն-ն ներկայացնող «Չիւասի» հետ կայացած հանդիպումից յետոյ իր կարծիքներն է կիսել խաղի եւ մինչմրցաշրջանային նախապատրաստուածութեան վերաբերեալ: Տեղեկացնենք, որ «Բարսան» խաղացել է կիսամարտական կազմով եւ ջախջախուել 4:1 հաշուով: «Մենք մի փոքր հետ ենք ընկել ճիշտ ժամանակացոյցից: Այնուամենայնիւ, ես վստահում եմ իմ սաներին եւ գիտեմ, որ կը կարողանանք յաջող հանդէս գալ բոլոր մրցաշարերում: Շատ շուտով մեզ սպասւում է նաեւ Իսպանիայի ու Եւրոպայի սուպերգաւաթային հանդիպումները եւ ամեն-ինչ պէտք է անել այդ խաղերին բարելաւած մարզավիճակով մօտենալու համար: Այս հաշուի մասին պէտք է շատ շուտ մոռանալ»,- նշել է Գվարդիոլան: Յիշեցնենք, որ Մադրիդի «Ռէալի» հետ կայանալիք Իսպանիայի սուպերգաւաթի հանդիպումները տեղի կ'ունենան օգոստոսի 14-ին եւ 17-ին: Եւրոպայի սուպերգաւաթի հանդիպումը տեղի կ'ունենայ օգոստոսի 26-ին, որտեղ կատալոնացիների մրցակիցը կը լինի պորտուգալական «Պորտուն»:
  -   Սպորտ