Այս տարուայ յունուար-յունիսին Հայաստանի արդիւնաբերական արտադրանքի ծաւալը նախորդ տարուայ նոյն ժամանակաշրջանի համեմատ 12,8%-ով աճել է


Այս տարուայ յունուար-յունիսին Հայաստանի արդիւնաբերական արտադրանքի ծաւալը նախորդ տարուայ նոյն ժամանակաշրջանի համեմատ 12,8%-ով աճել է

  • 06-08-2011 16:47:09   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի արդիւնաբերական արտադրանքի ծաւալը այս տարուայ յունուար-յունիսին կազմել է 454 մլրդ 190,6 մլն դրամ (մօտ 1 մլրդ 239 մլն 62 հազ. ԱՄՆ դոլար), որը նախորդ տարուայ նոյն ժանակաշրջանի համեմատ աւելին է 12,8%-ով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան, այս տարուայ յունուար-յունիսին արդիւնաբերական արտադրութեան ծաւալները հանրապետութեան մարզերում եւ Երեւանում կազմում են. Երեւան` 187 մլրդ 603 մլն դրամ, որը կազմում է ՀՀ ընդհանուր արդիւնաբերական արտադրանքի 41,3 %-ը, Արագածոտնի մարզ` 7 մլրդ 994,1 մլն դրամ` 1,8%-ը, Արարատի մարզ` 30 մլրդ 595,1 մլն դրամ` 6,7%-ը, Արմավիրի մարզ` 22 մլրդ 87,6 մլն դրամ` 4,9%-ը, Գեղարքունիքի մարզ` 7 մլրդ 767,5 մլն դրամ` 1,7%-ը, Լոռու մարզ` 38 մլրդ 549,2 մլն դրամ` 8,5%-ը, Կ'ոտայքի մարզ` 43 մլրդ 084,2 մլն դրամ` 9,5%-ը, Շիրակի մարզ` 21 մլրդ 940,6 մլն դրամ` 4,8%-ը, Սիւնիքի մարզ` 87 մլրդ 875,6 մլն դրամ` 19,3%-ը, Վայոց Ձորի մարզ` 3 մլրդ 729,7 մլն դրամ` 8,8%-ը, Տաւուշ` 2 մլրդ 964մլն դրամ` 0,7%-ը: Այս տարուայ յունուար-յունիսին արդիւնաբերական արտադրանքի արտահանման եւ ներմուծման ծաւալներն ըստ ապրանքների ունեն հետեւեալ պատկերը. պատրաստի սննդի արտադրանք. արտահանում` 67 մլն 686,4 հազ. դոլար (41,2% աճ), ներմուծում` 143 մլն125 հազ. դոլար (9,1% աճ), հանքահումքային արտադրանք. արտահանում` 204 մլն 42,7 հազ. դոլար (52,1% աճ) , ներմուծում` 367 մլն 386,5 հազ. դոլար (19,8% աճ), քիմիայի եւ դրա հետ կապուած արդիւնաբերութեան ճիւղերի արտադրանք. արտահանում` 5 մլն 897,9 հազ. դոլար (28,3% աճ), ներմուծում` 141 մլն 499,2 հազ. դոլար (19,8% աճ), պլաստմասսայ եւ դրանցից իրեր, կաուչուկ եւ ռետինէ իրեր. արտահանում` 3 մլն 558,6 հազ. դոլար (65,6% նուազում), ներմուծում` 72 մլն 989,7 հազ. դոլար (8,7% աճ), կաշուի հումք, կաշի, մորթի եւ դրանցից պատրաստուած իրեր. արտահանում` 1 մլն 778,8 հազ. դոլար (86,3% աճ), ներմուծում` 5 մլն 380,8 հազ. դոլար (33,3% աճ), փայտ եւ փայտեայ իրեր. արտահանում` 93,7 հազ. դոլար (75,5% նուազում), ներմուծում` 30 մլն 108,5 հազ. դոլար (22,3% աճ), թուղթ եւ թղթից իրեր. արտահանում` 289,8 հազ. դոլար (10,1% աճ), ներմուծում` 38 մլն 762,8 հազ. դոլար (29,2% աճ), մանածագործական իրեր. արտահանում` 3 մլն 270 հազ. դոլար (13,2% աճ), ներմուծում` 69 մլն 501,6 հազ. դոլար (27,6% աճ), կօշկեղէն, գլխարկներ, հովանոցնէր. արտահանում` 409 հազ. դոլար (45,6% նուազում), ներմուծում` 17 մլն 866,2 հազ. դոլար (0% աճ), իրեր քարից, գիպսից, ցեմենտից. արտահանում` 7 մլն 288,9 հազ. դոլար (32,2% նուազում), ներմուծում` 34 մլն 625,5 հազ. դոլար (11% նուազում), թանկարժէք եւ կիսաթանկարժէք քարեր, թանկարժէք մետաղներ եւ դրանցից իրեր. արտահանում` 75 մլն106,7 հազ. դոլար (13,7% աճ), ներմուծում` 86 մլն 616,9 հազ. դոլար (9 % աճ), ոչ թանկարժէք մետաղներ եւ դրանցից պատրաստուած իրեր` 191 մլն 252,7 հազ. դոլար (21,1% աճ), ներմուծում` 160 մլն 525,2 հազ. դոլար (6,7% աճ), մեքենաներ, սարքաւորումներ եւ մեխանիզմներ. արտահանում` 17 մլն 409,9 հազ. դոլար (86,1% աճ), ներմուծում` 258 մլն 55,3 հազ. դոլար (13,7% աճ), վերգետնեայ, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցներ. արտահանում` 2 մլն 104,4 հազ. դոլար (11,9% աճ), ներմուծում` 189 մլն 238,7 հազ. դոլար (42,9% աճ) սարքեր եւ ապարատներ. արտահանում` 6 մլն 155,1 հազ. դոլար (2,4 անգամ աճ), ներմուծում` 27 մլն 270.4 հազ. դոլար (17,5% նուազում), տարբեր արդիւնաբերական ապրանքներ. արտահանում` 458,3 հազ, դոլար (10,3% աճ), ներմուծում` 37 մլն 482,9 հազ. դոլար (25,3% աճ):
  -   Տնտեսութիւն