Երեւանի սնուցող բոլոր ջրաղբիւրներ շուրջօրեայ ռեժիմով պաշտպանւում են զինուած ոստիկանութեան յատուկ ստորաբաժանումների կողմից


Երեւանի սնուցող բոլոր ջրաղբիւրներ շուրջօրեայ ռեժիմով պաշտպանւում են զինուած ոստիկանութեան յատուկ ստորաբաժանումների կողմից

  • 06-08-2011 16:49:39   | Հայաստան  |  Հասարակութիւն
Վերջին շրջանում լրատուամիջոցներում պարբերաբար յայտնւում են հրապարակումներ (վերջինը` News.am ինտերնետային կայքում օգոստոսի 5-ին) այն մասին, որ Աշտարակին յարակից «Շոր-շորի» ջրաղբիւրում ձերբակալուել է Իրանի մի քաղաքացի, որի գօտկատեղի հատուածում յայտնաբերուել են առանձին տոպրակների մէջ լցուած տարբեր գոյնի փոշիներ: Հաշուի առնելով, որ նշուած վայրից ջուր է մատակարարւում նաեւ Երեւանի որոշ թաղամասերի, եւ որ նման հրապարակումները կարող են սպառողների շրջանում խմելու ջրի որակի հետ կապուած անհանգստութիւն առաջացնել, «Երեւան Ջուր» Փբը-ն պաշտօնապէս յայտարարում է, որ «Շոր-շորի ջրաղբիւրի սանիտարական գօտին», ինչպէս նաեւ մայրաքաղաքը սնուցող բոլոր միւս ջրաղբիւրների սանիտարական գօտիները յուսալիօրէն եւ շուրջօրեայ ռեժիմով պաշտպանւում են զինուած ոստիկանութեան յատուկ ստորաբաժանումների կողմից, ինչը բացառում է կողմնակի անձանց մուտքը ջրաղբիւրներ, հետեւաբար` երաշխաւորում մայրաքաղաքին մատակարարուող ջրի բարձր որակը: «Երեւան Ջուր» ընկերութիւնը կոչ է անում լրատուամիջոցներին նմանատիպ լուրերին մօտենալ որոշակի վերապահումներով, հրապարակումները պատրաստելիս ցուցաբերել հասկանալի զգուշաւորութիւն, հնարաւորինս ճշգրտել տեղեկատուութիւնը շահագրգիռ կազմակերպութիւնների հետ` հասարակութեան մէջ անհիմն եւ անհարկի լուրեր տարածելուց զերծ մնալու համար:
  -   Հասարակութիւն