Մադրիդի «Ռէալի» բրազիլացի կիսապաշտպան Կական հերքել է «Ինտեր» տեղափոխուելու մասին լուրերը: 29-ամեայ ֆուտբոլիստի ապագան Իսպանիայում անցած ամառուանից դեռ կասկածի տակ էր, երբ բրազիլացին վնասուածքներուն պատճառով հիասթափեցնող մրցաշար անցկացրեց:
Այնուամենայնիւ, Կական բազմիցս նշել է, որ ցանկութիւն չունի լքել «Ռէալը» եւ վերադառնալ Իտալիա: Նա ըսել է, որ Ինտերի գլխաւոր մարզիչ Լէոնարդոն նրան չի խնդրել վերադառնալ։ «Նա երբեք ինձ «Ինտերում» խաղալու մասին ոչինչ չի ըսել: Ամէն անգամ, երբ մենք խօսում ենք, ըսում էմ, որ ուզում էմ յաղթանակներ ունենալ Մադրիդի «Ռէալում»,- ըսել է բրազիլացին: