Յարգանքի տուրք՝ յանուն միասնականութեան ոգու


Յարգանքի տուրք՝ յանուն միասնականութեան ոգու

  • 18-08-2011 14:48:04   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Ժամանած պատւիրակութիւնները յարգանքի տուրք մատուցեցին Եղեռնի զոհերի յիշատակին «ԱԼԻՔ» օրաթերթ 18 օգոստոսի Երէկ Հայաստանի Հահամահայկական խաղերի չորրորդ օրւայ ծրագրի համաձայն՝ հանգստի օր էր: Օրը սեղմ էր այցելութիւնների առումով: Առաւօտեան ժամանած պատւիրակութիւնները այցելելով Եղեռնի զոհերի յուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ յարգանքի տուրք մատուցեցին Եղեռնի զոհերի յիշատակին, ապա մեկնեցին Սեւան: Իսկ երեկոյեան մասնակցեցին պատւիրակութիւնների պատւին Հայաստանի Հանր. նախագահ Սերժ Սարգսեանի կողմից կազմակերպւած ընթրիքի երեկոյթին: Երեկոյթի ընթացքում Թեհրանի հայոց թեմի պատւիրակութեան անունից Հայաստան ժամանած Թեհրանի յանձնախմբի պատասխանատուները ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին յանձնեցին մի յուշանւէր, որով եւ գոհունակութեան խօսք փոխանցւեց Համահայկական խաղերի կազմակերպման եւ իրականացած միասնականութեան ոգու կապակցութեամբ: Իսկ այսօր առաւօտեան խաղերին ներկայացած իրանահայ թեմերից մի պատւիրակութիւն է այցելել Հայաստանում Իրանի դեսպանատուն եւ հանդիպել Իրանի դեսպան պրն. Սաղայեանին: Իսկ մարզիկներից նրանք, ովքեր աւարտին են հասցրել իրենց մրցումները, շարունակելով շրջագայութիւնը՝ այսօր այցելել են Ծաղկաձոր:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը