ՀՀ Վճռաբեկ դատարանը քննադատել է Մարդու իրաւունքների պաշտպանին


ՀՀ Վճռաբեկ դատարանը քննադատել է Մարդու իրաւունքների պաշտպանին

  • 19-08-2011 21:13:47   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ՀՀ Վճռաբեկ դատարանը օգոստոսի 19-ին «Հայաստանի դատական համակարգ» կայքում (www.court.am) հրապարակել է «18.08.2011թ. ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի ինտերնետային էջում երեք դատաւորի վերաբերեալ զետեղուած նիւթի մասին» հաղորդագորութիւնը, որով քննադատել է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանին` երեք դատաւորների կողմից «օրէնքի նորմերի ակնյայտ եւ կոպիտ խախտումներ» թոյլ տալու մասին հրապարակային հաղորդագրութիւն տարածելու համար: ՀՀ Վճռաբեկ դատարանի հաղորդագորութիւնում նշւում է. «Դատաւորի հեղինակութիւնը, անկախութիւնը եւ անկողմնակալութիւնը կարեւորագոյն արժէքներ էն, որոնք երաշխաւորուած էն ինչպէս միջազգային-իրաւական ակտերով, այնպէս էլ ներպետական օրէնսդրութեամբ ամրագրուած մի շարք հիմնարար դրոյթներով: Մակ-ի կողմից ընդունուած «Դատական մարմինների անկախութեան հիմնարար սկզբունքների» 17-րդ կէտի համաձայն.«Իր պարտականութիւնները կատարելու ընթացքում դատաւորի հասցէին ստացուած մեղադրանքը կամ գանգատը, համաձայն համապատասխան ընթացակարգի, պէտք է անյապաղ եւ անաչառ քննարկուի: Դժգոհութիւնների քննարկումը, եթէ դատաւորն այլ խնդրանքով հանդէս չի եկել սկզբնական փուլում, պէտք է անցկացուի գաղտնի»: ՀՀ դատական օրէնսգրքում նոյնպէս ամրագրուած է այն սկզբունքը, որի համաձայն, դատաւորի վերաբերեալ վարոյթը, եթէ դատաւորն այլ խնդրանքով հանդէս չի եկել սկզբնական փուլում, պէտք է անցկացուի գաղտնի (109-րդ, 156-րդ յօդուածներ): Դատական օրէնսգրքի համաձայն, Արդարադատութեան խորհրդի նիստերը դռնփակ էն, բացառութեամբ դատաւորին կարգապահական պատասխանատուութեան ենթարկելու գործերի քննութեան այն դէպքերի, երբ դատաւորը, որի նկատմամբ կարգապահական վարոյթ է յարուցուել, պահանջում է իր գործի հրապարակային քննութիւն (109-րդ յօդուածի 2-րդ մաս), վարոյթ յարուցող անձը, վարոյթին մասնակցած վկաները եւ այլ անձինք պարտաւոր էն պահպանել կարգապահական վարոյթի գաղտնիութիւնը: Կարգապահական վարոյթի շրջանակներում առաքուող բոլոր փաստաթղթերը պէտք է առաքուէն փակ ծրարներով` «գաղտնի» դրոշմագրով (156-րդ յօդուածի 10-րդ մաս), պաշտօնավարման ընթացքում եւ լիազօրութիւնները դադարեցուելուց յետոյ դատաւորը չի կարող հարցաքննուել որպէս վկայ իր քննած գործի վերաբերեալ (11-րդ յօդուածի 5-րդ մաս) եւ այլն: Օրէնսդրական այս իմպերատիւները նախատեսուած էն` ելնելով դատարանի հեղինակութեան, դատաւորի անաչառութեան, դատաւորի անկախութեան ապահովման նկատառումներից: Մարդու իրաւունքների պաշտպանը, ղեկավարուելով «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքի 8-րդ կէտով, կարգապահական պատասխանատուութեան ենթարկելու 3 հաղորդում է ներկայացրել ՀՀ Արդարադատութեան խորհրդին: Չսպասելով ներկայացուած հաղորդումներով Արդարադատութեան խորհրդի կողմից որոշումների կայացմանը` Մարդու իրաւունքների պաշտպանը հրապարակային հաղորդագրութիւն է տարածել, որի բովանդակութիւնը հետեւեալն է.«Մարդու իրաւունքների պաշտպանը կարգապահական պատասխանատուութեան ենթարկելու 3 հաղորդում է ներկայացրել ՀՀ Արդարադատութեան խորհրդին, քանի որ Պաշտպանի գնահատմամբ, դատաւորներ Երեմ Եսոյեանը, Մասիս Ռեհանեանը եւ Իւրիկ Իսկոյեանը վերջին մէկ տարուայ ընթացքում թոյլ էն տուել օրէնքի նորմերի ակնյայտ եւ կոպիտ խախտումներ: Դատաւոր Երեմ Եսոյեանը ընդամէնը 9,6 քառ. մետր բնակելի տարածքի վերաբերեալ մօր եւ որդու միջեւ դատական վէճը քննել է 19 ամիս, այսինքն` չի ապահովել գործը ողջամիտ ժամկէտում քննելու օրէնքի պահանջը: Բացի այդ, անտեսել է բնակելի տարածութեան օգտագործման իրաւունքը դադարեցնելու վերաբերեալ օրէնքով յստակ սահմանուած պահանջը, որով կոպտօրէն խախտել է քաղաքացու իրաւունքը: Դատաւոր Մասիս Ռեհանեանն անտեսել է առաջին ատեանում հետազօտուած ապացոյցները վերաքննիչ դատարանում կրկնակի հետազօտելու վերաբերեալ քաղաքացու ներկայացրած օրինական միջնորդութիւնը` որպէս իր որոշման հիմք նշելով նման միջնորդութեան բացակայութիւնը: Դատաւոր Իւրիկ Իսկոյեանը քաղաքացու կալանաւորման հարցը լուծելիս քննարկման առարկայ է դարձրել նրա մեղաւորութեան հարցը, ինչն անձի անմեղութեան կ'անխաւարկածի ակնյայտ եւ կոպիտ խախտում է: Աւելին, դատաւորն ամբաստանեալի համար չի ապահովել օրէնքով նախատեսուած թարգմանչի պարտադիր ներկայութիւնը: Բացի այդ, դատարանի որոշման մէջ սկզբում չի նշուել կալանաւորման ժամկէտը, ապա օրէնքի խախտումով վրիպակն ուղղելու որոշում է կայացուել եւ, ի վերջոյ, սահմանուել է կալանքի ժամկէտ, բայց այս անգամ էլ խախտուել է օրէնքը` հարցը լուծուել է առանց ամբաստանեալի մասնակցութեան: ՀՀ արդարադատութեան խորհրդի անաչառութեան եւ արդիւնաւէտութեան վերաբերեալ արդէն իսկ հնչել էն բազմաթիւ բացասական գնահատականներ, սակայն Պաշտպանն ակնկալում է, որ իր հաղորդումների հիման վրայ խորհուրդը կը կայացնի արդար որոշումներ»: Այսինքն` Մարդու իրաւունքների պաշտպանը, չպահպանելով միջազգային եւ ներպետական նորմերի պահանջները, հրապարակաւ հաստատուած է համարել դատաւորների կողմից օրէնքի նորմերի ակնյայտ եւ կոպիտ խախտումներ թոյլ տուած լինելը` դրանով իսկ կասկածի տակ դնելով ոչ միայն դատաւորների հեղինակութիւնը, այլեւ նրանց անկախութիւնը, բարձր պրոֆէսիոնալիզմը: Քանի դեռ ՀՀ Արդարադատութեան խորհուրդը դատաւորների գործողութիւնները չի համարել օրէնքի ակնյայտ եւ կոպիտ խախտում, որեւէ այլ պետական մարմին իրաւասու չէ հրապարակայնօրէն նման գնահատականներ տալ: Բացի այդ, Դատական օրէնսգրքի համաձայն, դատաւորին կարգապահական պատասխանատուութեան ենթարկելու վերաբերեալ հարցեր քննարկելիս Արդարադատութեան խորհուրդը հանդէս է գալիս որպէս դատարան եւ, ինչպէս նշում է Սահմանադրական դատարանն իր 2005 թուականի մայիսի 6-ի թիւ Սդո-563 որոշման մէջ, “սահմանադրական արդարադատութեան միջազգային պրակտիկան նմանատիպ հարցերի առնչութեամբ մասնաւորապէս վկայում է, որ անկախ դատական համակարգը սահմանադրօրէն պաշտպանուած է ընդդէմ ցանկացած արտաքին միջամտութեան, ուստի եւ Օմբուդսմենին դատարաններին վերահսկելու որեւէ գործառոյթի վերապահումը անհամատեղելի է իշխանութիւնների տարանջատման եւ դատարանների անկախութեան սկզբունքի հետ»: Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի ձեւաւորած նախադէպային իրաւունքի համաձայն, դատարանի անկախութեան բաղադրատարրերից է «inter alia»-ն` արտաքին ազդեցութիւնը բացառող երաշխիքների առկայութիւնը: Եւրոպական երկրների համապատասխան օրէնսդրութեան մէջ գոյութիւն ունեցող այս պրակտիկան իր ամրագրումն է գտել նաեւ Եւրոպական օմբուդսմենի կանոնադրութեան մէջ: Վերջինս արգելում է Եւրոպական օմբուդսմենին միջամտել դատարաններում քննութեան առնուող գործերին կամ դատարանի լուծմանը ենթակայ հարցերին: Մինչդեռ Արդարադատութեան խորհրդի փոխարէն Մարդու իրաւունքների պաշտպանի կողմից դատաւորների գործողութիւններին նախապէս հրապարակաւ գնահատականներ տալը Արդարադատութեան խորհրդի` որպէս դատարանի, վրայ ճնշում գործադրել է նշանակում, ուղղակի միջամտութիւն է Արդարադատութեան խորհրդի գործունէութեանը, ինչը դատարանի անկախութեան տեսանկիւնից անթոյլատրելի է, խոչընդոտում է դատաւորների կողմից իրենց պրոֆէսիոնալ պարտականութիւնների կատարմանը: Քանի որ նման վարքագիծն սկզբունքօրէն անընդունելի է, Մարդու իրաւունքների պաշտպանին յորդորում ենք յետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից»:
  -   Մարդու իրաւունքներ