Արթուր Աբրահամը սպասում է Վիկ Դարչինեանի հերթական յաղթանակին
22-08-2011 16:50:39 | | Սպորտ
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆէսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ողջունել է Էւանս Մբամբայի հետ մրցամարտը սեպտեմբերի 3-ին Հայաստանում անցկացնելու Վիկ (Վախթանգ) Դարչինեանի նախաձեռնութիւնը եւ նրան մաղթել յաջողութիւն:
«Յարգելի Վախթանգ, ողջունում եւ բարձր եմ գնահատում Հայաստանում մրցամարտ անցկացնելու նախաձեռնութիւնդ` մաղթելով յաջողութիւն: Համոզուած եմ, որ սեպտեմբերի 3-ին քո վարպետութեամբ կը փայլես, ինչին, անշուշտ, կը նպաստի հայրենի հողի ջերմութիւնը եւ մեր հայրենակիցների քաջալերանքը: Քո յաղթանակները տօն են դառնում ոչ միայն բռնցքամարտի սիրահարների, այլեւ համայն հայութեան համար: Սպասում ենք հերթական դիտարժան մրցելոյթիդ եւ յաղթանակիդ»,- նշուած է Արթուր Աբրահամի գրութիւնում: