Հայաստան է ժամանել ՌԴ զինուած ուժերի պատուիրակութիւնը


Հայաստան է ժամանել ՌԴ զինուած ուժերի պատուիրակութիւնը

  • 23-08-2011 11:39:46   | Հայաստան  |  Քաղաքական
Օգոստոսի 23-ից 27-ը ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում անցկացուելիք ՌԴ ԶՈՒ եւ ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբերի աշխատանքային խմբերի շտաբային բանակցութիւններին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել ՌԴ զինուած ուժերի պատուիրակութիւնը` ՌԴ ԶՈՒ գլխաւոր շտաբի ակադեմիայի դոցենտ, գեներալ-մայոր Ա.Ռոգուոյի գլխաւորութեամբ: Այս մասին յայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը: Այցի ընթացքում կը քննարկուեն ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զօրքերի միաւորուած խմբաւորման համատեղ կիրառման փաստաթղթերի ճշտման, ռազմավարական պլանաւորման, զօրքերի աւտոմատ կառավարման համակարգի ստեղծման եւ ՀՕՊ զօրքերի (ուժերի) կառավարման համակարգի աւտոմատացման հարցերը:
  -   Քաղաքական