Երեւանի տօնավաճառների տնօրենները առաջարկում են վերանայել<br /> վաճառատեղի տրամադրման համար ամսական վճարի գանձման նոր կարգը<br />


Երեւանի տօնավաճառների տնօրենները առաջարկում են վերանայել
վաճառատեղի տրամադրման համար ամսական վճարի գանձման նոր կարգը

  • 26-01-2009 18:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի Տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախաձեռնութեամբ յունվարի 26-ին կազմակերպուած լսումների նպատակն էր Էկոնոմիկայի նախարարութեան առեւտրի գծով պատասխանատուների եւ Երեւանում գործող մի շարք տօնավաճառների ղեկավարների հետ համատեղ քննարկել երկրի ղեկավարութեանն ուղղուած վերջինների նամակը: Ըստ այդմ, դիմումատուները, մասնաւորապէս, խնդրում են վերանայել «Առեւտրի եւ ծառայութիւնների մասին» օրէնքում ԱԺ-ի 2008թ.-ի օգոստոսի 21-ի արտահերթ նիստում ընդունուած փոփոխութիւնը, համաձայն որի 2009թ.-ից «բացառութեամբ առեւտրի կենտրոնների, լիցենզաւորման ենթակայ առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի եւ վաճառողի միջեւ վաճառատեղի, այդ թւում` առեւտրի օբյեկտի, տրամադրման համար գանձուող ամսական վճարի չափը չի կարող գերազանցել տուեալ վաճառողի տուեալ ամսուայ իրացման շրջանառութեան 1,5 տոկոսը»: Մինչեւ այդ փոփոխութիւնը վճարը գանձւում էր ըստ վաճառատեղի մակերեսի: Նամակը ստորագրած մօտ մէկ տասնեակ տօնավաճառների տնօրէնների համոզմամբ, նշուած դրույթը խաթարում է ոչ միայն փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, այլեւ ակնյայտօրէն հակադրւում է ազատ շուկայական յարաբերութիւնների գաղափարին: Ըստ նրանց, փորձ է արւում տնտեսվարող հանդիսացող առեւտրի վայրի կազմակերպչի վրայ տեղափոխել մէկ այլ տնտեսվարողի` վարձակալի, հասոյթի վերահսկողութեան հարկային մարմիններին վերապահուած գործառոյթը, ինչը «իրաւագիտական եւ տնտեսագիտական նոնսենս Է»: Ինչպէս նշեց «Հրազդան» տոնավաճառը ներառող համալիրի գլխաւոր տնօրէն Մերուժան Յակոբեանը, վարձավճարի սահմանման նոր կարգի կիրառման դէպքում պետութիւնը կտուժի, քանի որ, օրինակ, իրենց տոնավաճառը պետութեանն ամսական վճարում է 41 մլն դրամի չափով հաստատագված վճար, իսկ նոր կարգի անցնելու դէպքում այդքան գումար հաւաքագրելու համար վարձակալների իրացման ընդհանուր շրջանառութիւնը պէտք է լինի 12,6 մլրդ դրամ կամ նրանցից յուրաքանչյուրինը` 14 մլն դրամ (մօտ 45,2 հազար ԱՄՆ դոլար), ինչը ներկայիս ֆինանսատնտեսական պայմաններում անհնար է: Ըստ տօնավաճառների տնօրէնների, կը տուժեն նաեւ իրենք, քանի որ վարձակալի փոքր հասոյթի դէպքում իրենց կողմից գանձվելիք վարձավճարի եւ տոնավաճառի կողմից պետութեանը վճարվելիք հաստատագրուած վճարի գումարների միջեւ մնալիք փոքր տարբերութեան հաշուին գրեթէ անհնար կլինի յոգալ անվտանգութեան, օդափոխության, լուսաւորութեան, սանիտարահիգիենիկ եւ մի շարք այլ կարիքներ: Քննարկման մասնակիցները, այդ թւում խորհրդարանական մշտական հանձաժողովի անդամները, մտավախութիւն յայտնեցին, որ այս դէպքում տօնավաճառների ղեկավարները կգերադասեն տարածքները վարձակալութեան տալ մեծ հասոյթ ապահովողներին` դուրս մղելով «օճառ, մայկա-տրուսիկ ծախող խեղճուկրակներին»: Երկժամյա քննարկման աւարտին յանձնաժողովի նախագահ Վարդան Այվազեանը արձանագրեց, որ օրէնքի փոփոխութեան վերանայման հարցում կառավարութեան հետ չյաջողուեց գալ համաձայնութեան, ուստի ԱԺ-ի փետրուարի 2-ից մեկնարկելիք գարնանային նստաշրջանում պատգամաւորները հանդէս կգան համապատասխան օրենսդրական նախաձեռնութեամբ:
  -   Տնտեսութիւն