Երեւանի Կոնեակի գործարանի գլխաւոր տնօրէնի պաշտօնը յունվարի<br /> 1-ից ստանձնել է Արա Գրիգորեանը<br />


Երեւանի Կոնեակի գործարանի գլխաւոր տնօրէնի պաշտօնը յունվարի
1-ից ստանձնել է Արա Գրիգորեանը

  • 22-01-2009 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 1-ից Երեւանի Կոնեակի գործարանի (ԵԿԳ) գլխաւոր տնօրէնի պաշտօնը ստանձնել է Պեռնօ Ռիկար Ուկրաինայի եւ Պեռնօ Ռիկար Մինսկի ներկայացուցչությունների գործադիր տնօրէն Արա Գրիգորեանը: Ինչպէս յունվարի 22-ի ասուլիսում յայտնեց Պեռնօ Ռիկար Արեւելյան Եւրոպայի գործադիր տնօրէն Էրիկ Լաբորդը, գործարանի արդէն նախկին տնօրէն Սեդրիկ Ռետայոն, որը ԵԿԳ-ի գործադիր տնօրէնի պաշտօնը զբաղեցրել է 2007թ.-ի յուլիսից մինչեւ 2009թ.-ի յունվարի 1-ը, կզբաղեցնի Պեռնօ Ռիկար Վենեսուելայի եւ Հիւսիսային Կոնի գործադիր տնօրէնի պաշտօնը: Է. Լաբորդի խօսքերով, Պեռնօ Ռիկարի համար «Արարատ»-ը հանդիսանում է բացարձակ ռազմավարական ապրանքանիշ: Ըստ նրա, ընկերութեան համար բիզնեսը զարգացնելու եւ ճիշտ կառավարելու համար կարեւոր նշանակութիւն ունի նաեւ կադրերի ընտրութիւնը: «Այն մարդիկ, որոնք ներկայացնում են մեր ներկայացուցչությունները` հանդիսանում են Պեռնօ Ռիկարի դեսպաններ իրենց երկրներում: Եթէ որեւէ մէկին նշանակում ենք գործադիր տնօրէն, ապա դա նշանակում է, որ մենք նրա նկատամամբ ունենք 100 տոկոսանոց վստահութիւն»,- ընդգծեց Է.Լաբորդը: Ըստ նրա, Ա Գրիգորեանը բարձր որակավորմամբ մասնագէտ է, նրա շնորհիւ Պեռնօ Ռիկարի Ուկրաինայի ներկայացուցչութիւնը վերջին 10 տարիների ընթացքում գրանցել է բարձր ցուցանիշներ եւ դարձել երկրում ամենահաջողակ ընկերութիւններից մէկը: «Մենք վստահ ենք, որ նրա ընտրութիւնը ամենաճիշտն էր, միւս կողմից ուրախ ենք, որ նրան հետ վերադարձրեցինք հայրենիք»,- նշեց Է. Լաբորդը: Նորանշանակ տնօրէնը յայտնեց, որ գործարանում կադրային փոփոխութիւններ չեն իրականացուելու, քանի որ այստեղ աշխատում են պրոֆեսիոնալներ:
  -   Տնտեսութիւն