Ծաղկաձորցի լեռնադահուկորդները բարելաւեցին իրենց դիրքերը<br /> օլիմպիական վարկանիշային ցուցակում<br />


Ծաղկաձորցի լեռնադահուկորդները բարելաւեցին իրենց դիրքերը
օլիմպիական վարկանիշային ցուցակում

  • 21-01-2009 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԾԱՂԿԱՁՈՐ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 20-ին Ծաղկաձորում աւարտուեց լեռնադահուկային սպորտի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի 8, Վրաստանի 4, Ուկրաինայի 3, Սլովենիայի եւ Աուստրիայի 2-ական եւ Ուզբեկստանի ու ԱՄՆ-ի 1-ական ներկայացուցիչներ: Յատուկ ոլորավայրէջքի (530 մ) 2 մրցաձեւերում յաղթող ճանաչուեց Զայց Լուկան (Սլովենիա), իսկ հսկայ ոլորավայրէջքի (1100 մ) 2 մրցաձեւերում` նոյն Լուկան եւ Կառլեն Յորգենը (Աուստրիա): Հայաստանի մարզիկներից 1-ին տասնեակում տեղ գտան ծաղկաձորցիներ Աբրահամ Սարկախյանը, Արսէն Ղազարեանը եւ Եուրի Մանուկեանը: Առաջին երկուսը, որոնք իրենց համար դեռեւս անցեալ տարեվերջում են ապահովել «Վանկուվեր 2010» ձմեռային օլիմպիադայի ուղեգիր, աւելի բարելաւեցին իրենց դիրքերը: 18-ամեայ Եուրի Մանուկեանը, աստիճանաբար հարստացնելով իր գործակիցները, մոտենում է օլիմպիական վարկանիշի համար պահանջւող 140 միաւորի սահմանագծին:
  -   Սպորտ