Տնտեսական ազատութիւնների մակարդակով Հայաստանը 31-րդն է<br /> աշխարհի 179 պետութիւնների թւում<br />


Տնտեսական ազատութիւնների մակարդակով Հայաստանը 31-րդն է
աշխարհի 179 պետութիւնների թւում

  • 13-01-2009 16:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան «Heritage» հիմնադրամի եւ «Wall Street Journal» պարբերականի անցկացրած ամենամեայ հետազօտութեան արդիւնքներով, տնտեսական ազատութիւնների մակարդակով Հայաստանն աշխարհի 179 պետութիւնների թւում 31-րդն է: Ինչպէս հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը, նախորդ տարուայ համեմատութեամբ Հայաստանի ցուցանիշներում մեծ փոփոխութիւններ չկան: Հետազօտութեան հեղինակները բոլոր պետութիւնները գնահատում են 100 բալանոց սիստեմով` հաշուի առնելով 10 տարբեր ցուցանիշներ` ներդրումներ կատարելու եւ բիզնես ծաւալելու ազատութիւնից մինչեւ կոռուպցիայի մակարդակը տուեալ պետութիւնում: Այս տարի Հայաստանը` 100 հնարաւորից ստացել է 69 միաւոր` 2008-ի 70-ի համեմատ: Այսպիսով, երկիրը կրկին յայտնուել է չափաւոր ազատ տնտեսութիւն ունեցող պետութիւնների խմբում` գրաւելով ամենաբարձր տեղը ԱՊՀ-ի երկրների շարքում: Վրաստանը, ըստ հետազօտութեան արդիւնքների, տնտեսական ազատութիւնների մակարդակով 32-րդն է, Ադրբեջանը` 99-րդը, իսկ Ոուսաստանը ցուցակի ետնապահների թւում է` զբաղեցնելով 146-րդ տեղը: Ինչ վերաբերում է կոնկրետ ցուցանիշներին, ապա ամերիկացի վերլուծաբանները բաւական բարձր են գնահատում Հայաստանում ձեւաւորուած բիզնես միջավայրը` որպէս հիմք ընդունելով ինչպէս պաշտօնական վիճակագրութեան տուեալները, այնպէս էլ ազգային տնտեսութիւնը կարգաւորող օրենսդրական ակտերում տեղ գտած դրոյթները: Եվ եթէ ներդումներ իրականանցնելու, հարկային վարչարարության կամ աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովելու կարողութիւններով Հայաստանը բաւական բարձր ցուցանիշներ է արձանագրել, ապա մասնաւոր սեփականութեան իրաւունքի անձեռմխելիությունն ու կոռուպցիայի ծաւալները, ըստ ամերիկացի մասնագէտների, երկրի թոյլ կողմերն են: Այստեղ Հայաստանի արձանագրած միավորները ցածր են` համապատասխանաբար 35 եւ 30: Փոխարենը Հայաստանը` Վրաստանի եւ Լիտվայի հետ միասին, մատնանշվում է որպէս ամենատպավորիչ տնտեսական ցուցանիշներ արձանագրած պետություններց մէկն աշխարհում: «Վերջին 13 տարիներին այս երեք երկրները տնտեսական ցուցանիշներով առաջ են անցել աշխարհի պետութիւնների աւելի քան կէսից»,- գրում են զեկոյցի հեղինակները` մանրամասնելով. «Մէկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի միջին աճը` 1996-ից 2008-ն ընկած ժամանակահատուածում Հայաստանում, Վրաստանում եւ Լիտվայում` կազմել է 8 տոկոս»:
  -   Տնտեսութիւն