2008թ.-ի յունուար-նոյեմբերին Հայաստանի պետբիւջէի հարկային<br /> եկամուտների 14,3%-ն ապահովել է շահութահարկի հաշուին<br />


2008թ.-ի յունուար-նոյեմբերին Հայաստանի պետբիւջէի հարկային
եկամուտների 14,3%-ն ապահովել է շահութահարկի հաշուին

  • 13-01-2009 13:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-նոյեմբերին ՀՀ պետբիւջէի հարկային եկամուտների 14,3%-ն ապահովել է շահութահարկի հաշուին, որի ծաւալը կազմել է շուրջ 79,1 մլրդ դրամ (մօտ 258,7 մլն ԱՄՆ դոլար): 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 20,4%-ով կամ շուրջ 13,4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է ոչ պետական կազմակերպութիւնների, նուազագոյն շահութահարկի վճարման պահանջից ելնելով` մէկ տոկոս դրոյքաչափով վճարումների եւ ֆինանսավարկային կազմակերպութիւնների վճարած շահութահարկի աճով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան, 2008թ.-ի յունուար-նոյեմբերին ՀՀ պետբիւջէ մուտքագրուած եկամտահարկը կազմել է աւելի քան 47,3 մլրդ դրամ, ինչը կազմել է հարկային եկամուտների 8,6%-ը: Այն 17,3%-ով կամ շուրջ 7 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը: Աճի հիմնական աղբիւր են հանդիսացել աշխատավարձից եւ դրան հաւասարեցուած այլ վճարումներից գանձուած եկամտահարկը, որը 6,7 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարուայ համապատասխան ցուցանիշը: 2008թ.-ի յունուար-նոյեմբերին հարկային եկամուտների կազմում առաւելագոյն աճ է արձանագրել մաքսատուրքի գծով: Այն կազմել է աւելի քան 34,3 մլրդ դրամ, ինչը 56,2%-ով կամ 12,4 մլրդ դրամով գերազանցել է 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի ցուցանիշը եւ կազմել 2008թ.-ի նշուած ժամանակահատուածում պետբիւջէի հարկային եկամուտների 6,2%-ը: 2008թ.-ի առաջին տասնմէկ ամիսներին գործունէութեան առանձին տեսակներից գանձուած հաստատագրուած վճարները կազմել են աւելի քան 18,4 մլրդ դրամ` 13%-ով կամ 2,1 մլրդ դրամով գերազանցելով 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշը: Դա հիմնականում պայմանաւորուել է տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու եւ առեւտրական գործունէութեան, խաղատների գործունէութեան, հանրային սննդի ոլորտում գործունէութեան կազմակերպումից, ինչպէս նաեւ դրամական շահումով խաղային աւտոմատների շահագործումից ստացուած մուտքերի աճով: 2008թ.-ի յունուար-նոյեմբերին ՀՀ պետբիւջէ է մուտքագրուել շուրջ 6,1 մլրդ դրամ պարզեցուած հարկ: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ այն նուազել է 32%-ով կամ 2,9 մլրդ դրամով` պայմանաւորուած «Պարզեցուած հարկի մասին» ՀՀ օրէնքում կատարուված փոփոխություններով, որոնցով 2008թ.-ի յունվարի 1-ից կրճատուել են պարզեցուած հարկի գործունէութեան տեսակները, ինչպէս նաեւ նախատեսուել են սահմանափակումներ առեւտրային գործունէութիւն իրականացնող կազմակերպութիւնների եւ անհատ ձեռնարկատէրերի համար:
  -   Տնտեսութիւն