«Բջնի» գործարանի գլխաւոր տնօրէնը կոչ է անում հարկադիր<br /> կատարողներին գործողութիւններ իրականացնելիս ղեկավարվել միայն<br /> օրենքներով<br />


«Բջնի» գործարանի գլխաւոր տնօրէնը կոչ է անում հարկադիր
կատարողներին գործողութիւններ իրականացնելիս ղեկավարվել միայն
օրենքներով

  • 15-12-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայութիւնը բացայայտ անօրինական գործողութիւններ իրականացնելով փորձում է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գոյքը էլեկտրոնային աճուրդի միջոցով վաճառել,- այս մասին ասւում է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գլխաւոր տնօրէն Լ. Յարութիւնեանի դեկտեմբերի 15-ի յայտարարութեյան մէջ: Ընդ որում, գաղտնի է պահուել Ընկերությունից, թէ իր որ գոյքն է օտարուելու եւ Ընկերութեան կոնկրետ որ գոյքն է գնահատուել եւ որքան: «Կարծում եմ, որ բացառիկ անօրինական գործողութիւններ են արձանագրուած հենց միայն նրանով, որ Ընկերութիւնը հնարաւորութիւն չի ունեցել ծանօթանալու իր գոյքի գնահատման վերավերյալ եզրակացութեանը (հաշուետուութեանը): Միգուցէ գնահատման եզրակացութիւնը թերի է, իսկ միգուցէ` կեղծ: Այս պայմաններում, ինչպէս կարող է Ընկերութիւնը պաշտպանուել»: ՓԲԸ-ի գլխաւոր տնօրէնը հարց է ուղղում հարկադիր կատարողներին` ինչպե՞ս պէտք է կարգաւորուի Ընկերութեան պարտքերի հարցերը, այն դէպքում, երբ Ընկերութիւնը միայն Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ ունի մօտ 1,5 միլիարդ ՀՀ դրամի փոխատվական պարտաւորութիւն, բանկի նկատմամբ մօտ 200 միլիոն ՀՀ դրամի պարտաւորութիւն եւ 500 միլիոն ՀՀ դրամի այլ պարտաւորութիւններ (աշխատավարձ, մատակարարներ եւ այլն): «Սույնով կոչ եմ անում ԴԱՀԿ ծառայութեանը, Ձեր գործողութիւններն իրականացնելիս ղեկավարվել միայն օրենքներով, հակառակ դէպքում Դուք վնաս կպատճառեք Ընկերութեանը, Ընկերութեան բաժնետէրերին, Ընկերութեան պարտատերերին եւ աճուրդի հնարաւոր գնորդներին: Միաժամանակ հրապարակավ խնդրում եմ տրամադրել գնահատման եզրակացութեան օրինակը»,- ասւում է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գլխաւոր տնօրէն` Լ. Յարութիւնեանի յայտարարութեյան մէջ:
  -   Տնտեսութիւն