Չինաստանի միջազգային մրցաշարի մեկնարկում Լեւոն Արոնեանը<br /> ոչ-ոքի խաղաց<br />


Չինաստանի միջազգային մրցաշարի մեկնարկում Լեւոն Արոնեանը
ոչ-ոքի խաղաց

  • 11-12-2008 17:30:00   |   |  Սպորտ
ՆԱՆՑԶԻ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 11-ին Չինաստանի Նանցզի քաղաքում մեկնարկեց շախմատի ամենաբարձր` 21-րդ կարգի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 6 գրոսմայստերներ: 1-ին փուլում Լեւոն Արոնեան (Հայաստան) - Վեսելին Թոփալով (Բուլղարիա), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Պեոտր Սվիդլեր (Ռուսաստան) պարտիաները խաղաղ ելք ունեցան: Իսկ Բու Քսիանջին (Չինաստան) առաւելութեան հասաւ Սերգեյ Մովսիսեանի (Սլովակիա) նկատմամբ: Դեկտեմբերի 12-ին նշանակուած են 2-րդ փուլի հանդնպումները: Լեւոն Արոնեանը կմրցի Վասիլի Իվանչուկի հետ:
  -   Սպորտ