Ստամբուլի երաժշտական խմբերը համերգային ծրագրով հանդէս կգան<br /> Երեւանում եւ Վանաձորում<br />


Ստամբուլի երաժշտական խմբերը համերգային ծրագրով հանդէս կգան
Երեւանում եւ Վանաձորում

  • 10-12-2008 16:38:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 12-13-ին Երեւանում եւ Վանաձորում համատեղ համերգային ծրագրով հանդէս կգան Ստամբուլի «Քարդեշ թյուրքյուլեր» («Եղբայր երգեր») երաժշտական խումբը եւ «Սայաթ Նովա» հայկական երգչախումբը: Ինչպէս դեկտեմբերի 10-ի ասուլիսում յայտնեց «Սայաթ Նովա» խմբի անդամ Գայուշ Չալիքմա-Գավրիլովը, «Քարդեշ թյուրքյուլեր»-ի երգացանկում հիմնականում ընդգրկուած են հայկական, թուրքական, քրդական ժողովրդական երգեր: Հայկական երգերից խումբը կկատարի «Մշոյ աղջիկ», «Քանի վուր ջանիմ» եւ այլ երգեր: Նշուեց նաեւ, որ «Քարդեշ թյուրքյուլեր»-ը ստեղծուել է 15 տարի առաջ` իրար հետ պատերազմող երկրների ժողովուրդների միջեւ բարեկամական, եղբայրական յարաբերութիւնների բարելաւմանը նպաստելու առաքելութեամբ:
  -   Մշակոյթ