Տարեսկզբից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիւը 2007թ.-ի 9<br /> ամիսների համեմատ 8,5%-ով աճել է<br />


Տարեսկզբից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիւը 2007թ.-ի 9
ամիսների համեմատ 8,5%-ով աճել է

  • 10-12-2008 09:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին Հայաստան են այցելել 402 223 զբոսաշրջիկներ` 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի 370 731 զբոսաշրջիկների դիմաց (աճը կազմել է 8,5%): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նոյն ժամանակահատուածում զբօսաշրջութեան նպատակով հանրապետութիւնից մեկնել է 392 775 մարդ, կամ 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի համեմատ 7,7%-ով աւելի: Զբոսաշրջային կազմակերպութիւնների միջոցով հանրապետութիւնից մեկնածների թիւը 2007թ.-ի առաջին ինն ամիսների 8 297-ից այս տարուայ նոյն ժամանակահատուածում աճել է 7,6%-ով եւ հասել 8 931-ի: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին միջազգային զբոսաշրջիկների ընդունել են 46 հյուրանոցներ` նախորդ տարուայ նոյն ամիսների 38-ի դիմաց: Հիւրանոցներում եւ հիւրանոցային հանգրուաններում 2008թ.-ի առաջին ինն ամիսներին իջեւանել են 56 654 զբոսաշրջիկներ` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 44 246-ի դիմաց: ԱՊՀ երկրներից Հայաստան այցելած եւ հիւրանոցներում ու հիւրանոցային հանգրուաններում հաշւառուած զբոսաշրջիկների բաժինն ընդհանուրի մէջ 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի 23,1%-ի դիմաց 2008թ.-ի նոյն ժամանակահատուածում կազմել է 25,1%: Իսկ նրանց բացարձակ թուաքանակը աճել է 39,3%-ով. այդ թւում, Ռուսաստանից ժամանածների բաժինը 17,1%-ից աճել է մինչեւ 17,6%-ի, իսկ բացարձակ թուաքանակը` 31,7%-ով, Վրաստանից ժամանածներինը` 4,1%-ից աճել է մինչեւ 5,2%, իսկ բացարձակ թուաքանակը` 62,1%-ով: ԱՊՀ այլ երկրներից ժամանածների բաժինն ընդհանուրի մէջ 2007թ.-ի առաջին ինն ամիսների 1,9%-ից 2008թ.-ի նոյն ժամանակահատուածում հասել է 2,3%-ի, իսկ ժամանածների բացարձակ թուաքանակը` 57,9%-ով: Եւրոմիութեան երկրներից 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մէջ կազմել է 38,5%` նախորդ տարուայ նոյն ամիսների 37,9%-ի դիմաց, իսկ բացարձակ թուաքանակն աճել է 30%-ով: Այլ երկրներից 2008թ.-ի առաջին ինն ամիսներին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մէջ կազմել է 36,4%` նախորդ տարուայ 39%-ի դիմաց, իսկ բացարձակ թուաքանակը աճել է 19,5%-ով: Մասնաւորապէս, ԱՄՆ-ից 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մէջ կազմել է 17,3%` նախորդ տարուայ նոյն ամիսների 21,8%-ի դիմաց, իսկ բացարձակ թուաքանակն աճել է 2%-ով: 2008թ.-ի առաջին ինն ամիսներին հիւրանոցներում եւ հիւրանոցային հանգրուաններում իջեւանած զբոսաշրջիկներից 36,6%-ը կամ 20 739-ը (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի 16 201-ի դիմաց) Հայաստան են այցելել գործնական, 16,4%-ը կամ 9 303-ը (9 066)` հանգստի եւ ժամանցի, մնացածը` այլ նպատակներով: Զբոսաշրջային ընկերութիւնների կազմակերպած ուղեւորություններով Հայաստանից արտասահման մեկնած զբոսաշրջիկների 9,8%-ը կամ 875-ը (3 461) մեկնել են գործնական, 17,9%-ը կամ 1 600-ը (2 705)` հանգստի եւ ժամանցի, մնացածը` այլ նպատակներով:
  -   Տնտեսութիւն