Սիրիայում աւարտուել են հայկական մշակոյթի շաբաթուայ<br /> միջոցառումները<br />


Սիրիայում աւարտուել են հայկական մշակոյթի շաբաթուայ
միջոցառումները

  • 02-12-2008 19:46:00   |   |  Մշակոյթ
ՀԱԼԵՊ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սիրիայում Հայաստանի մշակոյթի օրերի շրջանակում դեկտեմբերի 1-ին Հալեպում ցուցադրվել է ունեցել Երեւանի Յովհաննէս Թումանյանի անուան պետական տիկնիկային թատրոնի «Հենց էն Հուռին» ներկայացումը: Նոյն օրը Հալեպի մշակոյթի կենտրոնում տեղի է ունեցել վաստակաւոր կոլեկտիւ Հայաստանի պարի պետական անսամբլի եզրափակիչ համերգը: Հալեպում այդ միջոցառումներով աւարտուել է հայկական մշակոյթի շաբաթը Սիրիայում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, հայկական մշակոյթի օրերի ընթացքում Սիրիայի հասարակութիւնը ծանօթացել է հայ թատերական արուեստին, պարարվեստին, կինոարուեստին, նաեւ Մատենադարանի հայկական ձեռագրերին եւ հին հայկական ու Հայաստանում պահւող արաբական դրամների նմուշներին: Միջոցառումները լայնօրէն լուսաբանուել են Սիրիայի մամուլում եւ հեռուստատեսութեամբ:
  -   Մշակոյթ