2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ 16,4%-ՈՎ<br /> ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ 16,4%-ՈՎ
ԱՃԵԼ ԵՆ

  • 27-11-2008 20:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին ՀՀ պետբիւջէի միջոցների հաշուին կատարուել են 614,2 մլրդ դրամի (աւելի քան 2 մլրդ 8,1 մլն դոլար) ծախսեր, որոնք կազմել են կառավարութեան բիւջէտային ծախսերի տարեկան ծրագրի 77,2%-ը: Մասնաւորապէս, 520,5 մլրդ դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, 93,7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիւների հետ գործառնութիւնները: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան, ծախսերի կատարողականի վրայ նվազեցնող ազդեցութիւն է գործել ոչ ֆինանսական ակտիւների գծով ծախսերի համեմատաբար ցածր ցուցանիշը, որը կազմել է 68,6%: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պետբիւջէի ծախսերն աւելացել են 25,4%-ով կամ 124,5 մլրդ դրամով: Այս տարուայ յունուար-հոկտեմբերին կատարուել են 520,5 մլրդ դրամ ընթացիկ ծախսեր, կամ տարեկան ծրագրի 78,9%-ը: Ընթացիկ ծախսերից 45,1 մլրդ դրամն ուղղուել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը (տարեկան ծրագրի 75,6%-ը): Պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների գծով տրամադրվել է 3,8 մլրդ դրամ, կամ տարեկան ծրագրային ցուցանիշի 73,1%-ը: Ծառայութիւնների եւ ապրանքների ձեռքբերման նպատակով պետբիւջէից տրամադրվել է 103 մլրդ դրամ, ինչը կազմել է տարեկան ծրագրի 74%-ը: Նշուած ժամանակահատուածում 9,5 մլրդ դրամ է յատկացուել պետական պարտքի սպասարկմանը (տարեկան ծրագրի 82%-ը): Մասնաւորապէս, նշուած գումարից 6,7 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 2,8 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը, որոնք կազմել են տարեկան ծրագրի, համապատասխանաբար, 83,1%-ը եւ 79,4%-ը: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 16,4%-ով` հիմնականում պայմանաւորուած ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին պետբիւջէից տրամադրվել են շուրջ 18,9 մլրդ դրամ սուբսիդիաներ, ինչով ապահովել է տարեկան ծրագրի 85% կատարումը:
  -   Տնտեսութիւն