«ՍԵՎԱՆ» ԳԻՒՂԱԿԱՆ ԿԱՄԱՒՈՐ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ<br /> ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԵՐԸՆՏՐՈՒԵՑ ՌՈԲԵՐՏ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ<br />


«ՍԵՎԱՆ» ԳԻՒՂԱԿԱՆ ԿԱՄԱՒՈՐ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԵՐԸՆՏՐՈՒԵՑ ՌՈԲԵՐՏ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ

  • 27-11-2008 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 26-ին Երեւանում տեղի ունեցաւ «Սեւան» գիւղական կամաւոր մարզական ընկերութեան հանրապետական խորհրդի հաշուետու ընտրական կոնֆերանսը: Անցած 2 տարում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանադես եկաւ կազմակերպութեան նախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակաւոր գործիչ Ռոբերտ Տիգրանյանը: Նա յայտնեց, որ ընկերութեան 11 մարզադպրոցներում աշխատում են 85 մարզիչներ: Նրանց ղեկավարութեամբ գործող 227 խմբերում պարապում են 2693 մարզիկ-մարզուհիներ: Նշուեց, որ տասնեակ գիւղաբնակ մարզիկներ մրցանակներ են նուաճել հանրապետութեան առաջնություներնում եւ միջազգային մրցաշարերում: Կոնֆերանսում միաձայն «Սեւանի» նախագահ վերընտրուեց Ռ.Տիգրանյանը:
  -   Սպորտ