2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 0,7%-ՈՎ<br /> ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 0,7%-ՈՎ
ԱՃԵԼ ԵՆ

  • 27-11-2008 19:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին ՀՀ պետբիւջէ ստացուած շուրջ 3,6 մլրդ դրամ (մօտ 11,8 մլն ԱՄՆ դոլար) պաշտօնական դրամաշնորհները կազմել են տարեկան ծրագրի 41,6%-ը: Մասնաւորապէս, 341,6 մլն դրամ տրամադրվել է Ճապոնիայի կառավարութեան կողմից, շուրջ 118,8 մլն դրամ ստացուել է Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութեան հետ կնքուած փոխըմբռնման յուշագրի համաձայն Գեղարքունիքի եւ Տաւուշի մարզերում իրականացyող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, 531,3 մլն դրամ` Հայաստանի Հանրապետութեան ու Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութեան միջեւ ստորագրուած ՀՀ-ում աղքատութեան յաղթահարման նպատակով բիւջէին աջակցութեան մասին փոխըմբռնման յուշագրի շրջանակներում, աւելի քան 2,3 մլրդ դրամ` Նիդերլանդների Թագաւորութեան կառավարութեան կողմից, եւ 241,1 մլն դրամ կազմել են պետական հիմնարկների արտաբիւջէտային միջոցները: ՀՀ պետբիւջէի այլ եկամուտները 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին կազմել են շուրջ 23 մլրդ դրամ` 0,7%-ով գերազանցելով տարեկան ծրագիրը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանաւորուած է բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատութիւններում բիւջէի ժամանակաւոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացւող տոկոսավճարների բարձր ցուցանիշով (նախատեսուած 350 մլն դրամի դիմաց ստացուել է աւելի քան 4,8 մլրդ դրամ), ինչպէս նաեւ ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցող մուտքերով, որոնք նախատեսուած 70 մլն դրամի դիմաց կազմել են 500,1 մլն դրամ: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ այլ եկամուտները նուազել են 16,1%-ով կամ 4,4 մլրդ դրամով: Վերջինս պայմանաւորուած է 2007թ.-ին «Արմէնտել» ՓԲԸ-ի հետ կնքուած հաշտութեան համաձայնութեամբ 4,6 մլրդ դրամի եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի մասնավորեցման արդիւնքում 6,8 մլրդ դրամի վճարումներով: Առանց նշուած գումարների 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ այլ եկամուտներն աճել են 44,3%-ով կամ շուրջ 7,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է պետական հիմնարկների արտաբիւջէտային մուտքերի, բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատութիւններում բիւջէի ժամանակաւոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացւող տոկոսավճարների, օրէնքով եւ այլ իրաւական ակտերով սահմանուած` պետական բիւջէ մուտքագրուող այլ եկամուտների, ինչպէս նաեւ իրաւախախտումների համար կիրառուող պատժամիջոցներից ստացւող մուտքերի աճով:
  -   Տնտեսութիւն