2008Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է<br /> 8,4%-ՈՎ, ԻՍԿ ՊԵՏՏՈՒՐՔԻՆԸ` 2,5%-ՈՎ<br />


2008Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ
ՀԱՄԵՄԱՏ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է
8,4%-ՈՎ, ԻՍԿ ՊԵՏՏՈՒՐՔԻՆԸ` 2,5%-ՈՎ

  • 27-11-2008 19:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ պետբիւջէի բնօգտագործման եւ բնապահպանական վճարների գծով մուտքերը կազմել են շուրջ 8,2 մլրդ դրամ (աւելի քան 26,8 մլն ԱՄՆ դոլար)` 8,4%-ով կամ 635 մլն դրամով գերազանցելով նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանաւորուած է այլ պետութիւններում գրանցուած տրանսպորտային միջոցներից ՀՀ օդային աւազան վնասակար նիւթեր արտանետելու եւ շրջակայ միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձուած բնապահպանական վճարների աւելացմամբ: Նախորդ տարուայ համեմատ որոշ վճարների գծով արձանագրուել է նաեւ մուտքերի նուազում. մասնաւորապէս, 39,1%-ով նուազել են ավտոտրանսպորտից արտանետուող վնասակար նիւթերի համար գանձուող բնապահպանական վճարները եւ 20,9%-ով` ջրօգտագօրծման վճարները: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան, 2008թ.-ի հաշուետու ժամանակահատուածում պետական բիւջէ են մուտքագրուել շուրջ 15,8 մլրդ դրամի այլ հարկեր: Մասնաւորապէս, 6,9 մլրդ դրամ են կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած ռոյալթին եւ կոնցեսիոն վճարները, աւելի քան 3,4 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 3 մլրդ դրամ` հանրային ծառայութիւնների կարգաւորման գծով պարտադիր վճարները, 1,7 մլրդ դրամ` հարկային օրենսդրութիւնը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած տույժերն ու տուգանքները, 749,5 մլն դրամ` ՀՀ կառավարութեանն առընթեր Հարկային պետական ծառայութեան նիւթական խրախուսման եւ սոցիալական զարգացման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ այլ հարկերն աւելացել են 20,7%-ով կամ 2,7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած վճարումներով: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին պետտուրքի գծով բիւջէտային եկամուտները կազմել են շուրջ 18,7 մլրդ դրամ` 82,5%-ով ապահովելով տարեկան ծրագիրը: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պետական տուրքի ծաւալն աճել է 2,5%-ով կամ 463,9 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի, ֆիզիկական անձանց տրուող իրաւաբանական նշանակութիւն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայութիւնների կամ գործողութիւնների, գործունէութեան որոշ տեսակների լիցենզաւորման, ինչպէս նաեւ դատարան տրուող հայցադիմումների ու գանգատների համար գանձուող տուրքերի աճով: Նախորդ տարուայ համեմատ որոշ տուրքերի գծով արձանագրուել է մուտքերի անկում. մասնաւորապէս, 28%-ով նուազել են պետական գրանցման համար վճարուած տուրքերը: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների գծով բիւջէտային եկամուտները կազմել են աւելի քան 83,8 մլրդ դրամ` 79,9%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովութեան վճարներն աճել են 18,3%-ով կամ շուրջ 13 մլրդ դրամով:
  -   Տնտեսութիւն