2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ<br /> 26,3%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
26,3%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 27-11-2008 04:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին ՀՀ պետբիւջէի հարկային եկամուտները կազմել են շուրջ 496 մլրդ դրամ (մօտ 1 մլրդ 621,6 մլն ԱՄՆ դոլար), ինչով պահովվել է հարկային մուտքերի տարեկան ծրագրի 81,3%-ը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան, 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ հարկային եկամուտներն աճել են 26,3%-ով կամ 103,2 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթէ բոլոր (բացառութեամբ պարզեցուած հարկի) հարկատեսակների գծով արձանագրուել է աճ: Նշուած ժամանակահատուածում աւելացուած արժէքի հարկը կազմել է աւելի քան 267,3 մլրդ դրամ, ինչով ապահովել է հարկային եկամուտների 53,9%-ը: Այդ գումարից 171,6 մլրդ դրամը ստացուել է ՀՀ սահմանին հարկումից, 95,7 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայութիւնների ներքին շրջանառութիւնից: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պետական բիւջէ մուտքագրուած ԱԱՀ-ն աճել է 32,6%-ով կամ աւելի քան 65,7 մլրդ դրամով: Ընդ որում, աւելացել են եւ' ներմուծումից, եւ' ներքին շրջանառութիւնից ստացւող գումարները: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին ակցիզային հարկի մուտքերը կազմել են աւելի քան 38,2 մլրդ դրամ, ինչով ապահովել է հարկային եկամուտների 7,7%-ը: Մասնաւորապէս, հանրապետութիւն ներմուծուած ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացուել է աւելի քան 27,5 մլրդ դրամ, որից 13,2 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 10,6 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծումից: Հանրապետութիւնում արտադրուող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բիւջէի մուտքերը կազմել են շուրջ 10,7 մլրդ դրամ, որից 5,1 մլրդ դրամը ստացուել է ներքին արտադրութեան ծխախոտի իրացումից: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 13,1%-ով կամ աւելի քան 4,4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է վառելիքի եւ ծխախոտի ներմուծումից եւ տեղական արտադրութեան ծխախոտի իրացումից ստացուած մուտքերի աճով: Ակցիզային հարկի աճ է արձանագրուել նաեւ ներմուծվող եւ Հայաստանում արտադրուող որոշ տեսակի ալկոհոլային խմիչքների գծով:
  -   Տնտեսութիւն