ՀԲ-Ի ԵՎ ԱՄՀ-Ի ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՒՈՐ Է<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ<br />


ՀԲ-Ի ԵՎ ԱՄՀ-Ի ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՒՈՐ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

  • 21-11-2008 20:58:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով նոյեմբերի 21-ին Համաշխարհային բանկի հայաստանեան գրասենեակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի նրա գլխաւորած պատուիրակութեանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը նշել է, որ ՀԲ-ի պատուիրակութեան այցը ճիշտ ժամանակին է, քանի որ միջազգային ֆինանսական կառոյցների` ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի, օժանդակությունն այսօր չափազանց կարեւոր է Հայաստանի համար: Նա ընդգծել է, որ այդ օժանդակության շնորհիւ Հայաստանը մինչ այժմ կարողացել է դիմակայել համաշխարհային ճգնաժամի առաջին ալիքին: Բայց նման աջակցութիւնը ներկայումս աւելի քան հրատապ է, քանի որ, ըստ վարչապետի, արագ եւ համալիր գործողութիւններ չիրականացնելու դէպքում, սպասւող արդէն տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցութիւններին շատ աւելի դժուվար կլինի դիմագրաւել: Մանաւանդ որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսութեան մասշտաբները զգալիօրէն աճել են ու մեծ ռեսուրսներ են պահանջում: ՀՀ վարչապետը նշել է, որ Վաշինգտոնում վերջերս ձեռք բերուած պայմանավորվածությունների շրջանակում, ՀԲ-ի կողմից խօստացուած ֆինանսական աջակցութիւնը, համագործակցութեան ծրագրի շրջանակներում, կուղղուի մեր երկրի տնտեսութեան ռազմավարական երեք ուղղութիւնների` էներգետիկ համակարգի, խմելու եւ ոռոգման ջրի, ճանապարհային շինարարութեան ոլորտներում հիմնարար ծրագրերի, ինչպէս նաեւ աւելի փոքր ֆինանսական միջոցներ պահանջող` կրթութեան, կառավարման համակարգի, գիւղատնտեսութեան, սոցիալական ներդրումների ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Ակնկալուող եւս 250 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակությունը կտրամադրուի փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան խթանմանը:
  -   Տնտեսութիւն