ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ<br /> ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՈՒՄ ԿԱՆ ԼՈՒՐՋ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ,- ԱՍՈՒՄ Է<br /> ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՈՒՄ ԿԱՆ ԼՈՒՐՋ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ,- ԱՍՈՒՄ Է
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 20-11-2008 21:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «ՀՀ Վերահսկիչ պալատի (ՎՊ) կողմից իրականացուած ստուգումների արձանագրութիւնը իմ կողմից չի ընդունուել, քանի որ այնտեղ կան բաւականին լուրջ անհամապատասխանություններ»,- նոյեմբերի 20-ի ասուլիսում յայտարարեց ՀՀ քաղաքաշինութեան նախարար Վարդան Վարդանեանը: Ըստ նրա, ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանի սենսացիոն յայտարարութիւնը, թէ Գիւղատնտեսութեան եւ Քաղաքաշինութեան նախարարութիւններում անցկացուած ստուգումներով ի յայտ են եկել 1,2 մլրդ դրամի խախտումներ եւ յաւելագրումներ, անհիմն է: Վ.Վարդանեանի գնահատմամբ, քաղաքաշինութեան ոլորտում իսկապէս կան լուրջ թերություններ, այդ իսկ պատճառով մշակtyել են մի շարք ծրագրեր: Մասնաւորապէս, նախարարութիւնը մշակել է «Քաղաքաշինական գործունէութեան վերահսկողութեան» մասին օրէնքի նախագիծը, որը դեկտեմբերին կքննարկուի ՀՀ կառավարութիւնում: Օրէնքի ընդունումը, նախարարութեան կառուցուածքում կայանալիք կադրային եւ կառուցուածքային փոփոխութիւնները, ըստ նախարարի, հնարաւորութիւն կտան աւելի արդիւնաւէտ աշխատել եւ ապօրինի շինարարութեան, հողերի բռնազաւթման դէմ աւելի լուրջ պայքարել: Նախարարը նշեց նաեւ, որ այս տարի 11 շինարարական կազմակերպութիւններ, որոնք շինաշխատանքներ են իրականացրել պետբիւջէի միջոցներով, զրկուել են իրենց լիցենզիաներից:
  -   Տնտեսութիւն