ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՆ ԱՌԱՋԻԿԱՅ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ<br /> ԿՏՐԱՄԱԴՐԻ 140 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԱՐՏՕՆԵԱԼ ՎԱՐԿԵՐ<br />


ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՆ ԱՌԱՋԻԿԱՅ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԿՏՐԱՄԱԴՐԻ 140 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԱՐՏՕՆԵԱԼ ՎԱՐԿԵՐ

  • 18-11-2008 23:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գրասենեակի հիմնումով բացւում է ԱԶԲ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցութեան նոր էջ: Հայաստանը երեք տարի առաջ է անդամակցել ԱԶԲ-ին, ինչից յետոյ ՀՀ կառավարութեան հետ կնքուել են ռազմավարական երեք ուղղություներով ընդհանուր 83 մլն դոլար արժողութեամբ վարկային աջակցութեան տրամադրման մասին համաձայնագրեր: Գալիք երկու տարիներին բանկը պատրաստ է 140 մլն դոլարի արտօնեալ վարկային ռեսուրսներ տրամադրել Հայաստանի կառավարութեանը մի շարք ծրագրերի իրականացման համար: Այս մասին նոյեմբերի 18-ին, ԱԶԲ-ի երեւանեան գրասենեակի բացման պաշտօնական արարողութեան ժամանակ յայտարարեց ԱԶԲ-ի նախագահ Հարուհիկո Կուրոդան: ԱԶԲ-ին անդամակցում են 67 երկրներ, որոնցից 27-ում բանկն ունի գրասենեակներ: Հ.Կուրոդայի խօսքերով, վերջին տարիներին ՀՀ կառավարութիւնը ողջամիտ մակրոտնտեսական կառավարում է իրականացնում: Դա նպաստում է երկրի տնտեսական զարգացման տպավորիչ աճին, ինչը ԱԶԲ-ի հետ համագործակցութեան յետագայ յաջողութիւնների գրաւականն է: «Այս առաջընթացին զուգահեռ, այդուհանդերձ, Հայաստանի առջեւ զարգացման նոր մարտահրավերներ են ծառանում, եւ մենք շատ գոհ ենք այն բանից, որ ՀՀ կառավարութիւնը յայտնել է այդ մարտահրավերները յաղթահարելու եւ բարեփոխումների ընթացքն աւելի խորացնելու հաստատակամութիւն»,- նշեց բանկի նախագահը: Ըստ նրա, ԱԶԲ-ի կողմից Հայաստանին տրամադրուելիք արտօնեալ վարկային ռեսուրսները կծախսուեն, մասնաւորապէս, կարճաժամկէտ մի քանի ծրագրերի վրայ, որոնցից են Հայաստանով տրանսպորտային միջանցքի ստեղծումը, կառավարման բարելաւումը, ինչպէս նաեւ բանկային եւ ոչ բանկային հատուածի զարգացումը: «Մենք կաջակցենք, որպէսզի տնտեսական աճի տեմպերը չդանդաղեն»,-ընդգծեց Հ.Կուրոդան: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեյանի գնահատմամբ, Երեւանում ԱԶԲ-ի գրասենեակը բացւում է ճիշտ ժամանակին, քանի որ բանկի առաքելութիւնն էապէս օժանդակելու է Հայաստանի իշախանություններին` ժամանակակից մարտահրավերները յաղթահարելու եւ ՀՀ տնտեսութեան դիմադրողոկանությունը մեծացնելու գործում: «Մեզ համար կորեւոր են ոչ միայն ֆինանսական միջոցները, որ տրամադրվելու են Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար, նաեւ այն տեխնիկական օժանդակությունը, այն փորձը եւ գիտելիքները, որ կուտակուել են ԱԶԲ-ում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: Նա յաւելեց, որ բանկի եւ Հայաստանի միջեւ համագործակցութեան հիմնական ծրագրերը հաստատուած են, դրանց իրականացումն արդէն սկսուած է, ինչը 2009թ.-ին ինչպէս բիզնեսի, այնպէս էլ` երկրի ՀՆԱ-ի աճի բարենպաստ միջավայր ստեղծելու մեծ խթան է: Անդրադառնալով ԱԶԲ-ի հետ իրականացուելիք ծրագրերին` Տ.Սարգսեանը նշեց, որ գիւղական ճանապարհների բարեկարգումն ունի էական նշանակութիւն Հայաստանի տարածաշրջանների տնտեսական ներուժը բացայայտելու համար: Իսկ ջրամատակարարման համակարգերի զարգացման եւ 0ռազմավարական այլ` էլեկտրոնային կառավարման համակարգի ձեւաւորման, բիզնես միջավայրի բարելաւման եւ ազատ տնտեսական գօտիների ստեղծման ուղղութիւններով վարկային ծրագրերի իրականացումն էական ազդեցութիւն կունենայ Հայաստանի տնտեսութեան վրայ` երկրի համար համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները նուազագոյնի հասցնելու հնարաւորութիւն ընձեռելով: Կարեւորուեց նաեւ ԱԶԲ-ի ծրագրերի շրջանակներում հայկական փոքր եւ միջին ձեռնարկութիւնների համար լրացուցիչ միջոցների հայթհայթման հնարաւորութեյան ստեղծումը: ԱԶԲ-ի գրասենեակի բացման արարողութեանը հետեւած ասուլիսում Տ.Սարգսեանը պարզաբանեց, որ ներկայումս Հայաստանի տնտեսութեան թոյլ կողմերից մէկը ենթակառուցուածքների թերզարգացածությունն է, եւ ԱԶԲ-ն ունի այդ հարցում օժանդակություն ցուցաբերելու համար անհրաժեշտ փորձ եւ հնրավորություններ: Նա պատահական չհամարեց, որ Հայաստանում ԱԶԲ-ի միջոցներով իրականացուած առաջին ծրագիրը վերաբերում է գիւղական աւտոճանապարհների եւ փոքր քաղաքների ջրամատակարարման համակարգերի զարգացմանը: Նշուեց, որ ԱԶԲ-ն էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ծրագրեր է իրականացրել Հարաւային Կորեայում, Սինգապուրում, Մալայզիայում: ՀՀ վարչապետը նաեւ յայտնեց, որ Կորեայի կառավարութիւնը ԱԶԲ-ին է տրամադրում տրաստային միջոցներ, որոնք ուղղւում են այլ երկրներում էլ.կառավարման համակարգերի ներդրմանը: Կարեւորեց ԱԶԲ-ի մասնակցութիւնը նաեւ Հայաստան-Իրան տարանցիկ երկաթուղու եւ զուգահեռ աւտոմայրուղու շինարարութեան նախագծի իրականացմանը: Բանկի գրասենեակի բացման արարողութեան շրջանականերում Հ.Կուրոդան եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը ստորագրեցին ԱԶԲ-ի եւ Հայաստանի կառավարութեան միջեւ նոր համաձայնագիր, որի շրջանակներում բանկի կողմից Հայաստանին կտրամադրուի լրացուցիչ վարկ: Ըստ Ն.Երիցյանի, վարկի ծաւալը համարժէք կլինի Արժոյթի միջազգային հիմնադրամում 11 մլն յատուկ փոխառության իրաւունքի: Այդ միջոցները կուղղուեն Արարատեան դաշտին հարակից 5 մարզերում աւտոճանապարհների եւ Վայոց Ձորի մարզում ջրամատակարարման համակարգերի զարգացմանը: Նրա խօսքերով, լրացուցիչ վարկը տրամադրվել է փոխարժէքի տատանումների հետեւանքով նախորդ համապատասխան վարկային ծրագրի միջոցների կորուստը լրացնելու համար:
  -   Տնտեսութիւն