ԱԶԲ-Ն ԱՌԱՋԻԿԱՅ ՇԱԲԱԹՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ<br /> ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ <br />


ԱԶԲ-Ն ԱՌԱՋԻԿԱՅ ՇԱԲԱԹՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

  • 18-11-2008 20:05:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեյանի հետ նոյեմբերի 18-ի հանդիպմանը այցով Երեւանում գտնուող Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան դրուատանքով է խօսել Հայաստանի տնտեսութեան ներկայիս վիճակի մասին` նկատի առնելով բարձր տնտեսական աճը, չափաւոր գնաճը, իրականացyող շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականութիւնը: Ըստ ԱԶԲ-ի նախագահի, այսօր Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ է որակեալ ենթակառուցվածք, եւ այս ուղղութեամբ արդէն ԱԶԲ-ն ու ՀՀ կառավարութիւնը համագործակցում են: Հ.Կուրոդան նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, որն ունի երկու հիմնական նպատակ` քննարկել յետագայ համագործակցութեան ուղղութիւնները եւ մասնակցել Երեւանում բանկի գրասենեակի պաշտօնական բացման արարողութեանը: Տ.Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել բանկի կողմից Հայաստանում գիւղական ճանապարհների վերականգնման, ջրամատակարարման եւ ջրահեռացման հատուածի ծրագրերի ու տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարութեան մշակմանը ցուցաբերուող աջակցութեան համար: Նա ներկայացրել է յետագայ համագործակցութեան հնարաւոր ուղղութիւնները եւ առկայ ներուժը: Վարչապետը, մասնաւորապէս, ընդգծել է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետեւանքների մեղմմանն ուղղուած աջակցութիւնը, ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման ներդրմանն օժանդակությունը, ՓՄՁ ոլորտի վարկավորումը` ՀՀ բանկերին վարկային ռեսուրսների տրամադրման միջոցով: Տ.Սարգսեանն ակնկալել է նաեւ ԱԶԲ-ի մասնակցութիւնը Հայաստանում տեխնոպարկերի եւ ազատ տնտեսական գօտիների ձեւաւորման, տարանցիկ տրանսպորտային ենթակառուցուածքների զարգացման աշխատանքներում: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, Տ.Սարգսեյանի նշած ոլորտներին Հ.Կուրոդան աւելացրել է նաեւ ՏՏ ոլորտը, որտեղ, ըստ նրա, Հայաստանը լուրջ ներուժ ունի: ԱԶԲ-ի նախագահը խոստացել է առաջիկայ շաբաթուայ ընթացքում ներկայացուած առաջարկութիւնները հանգամանօրէն քննարկել եւ արձագանքել:
  -   Տնտեսութիւն