ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀԻ
ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆՈՒՄ ԳՐԱՒԵՑ 3-ՐԴ ՏԵՂԸ
17-11-2008 19:40:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 13-17-ին
Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում անցկացուեց սպորտային
մարմնամարզութեան աշխարհի գաւաթի խաղարկութիւնը, որին մասնակցեցին
նաեւ հայաստանցի 2 մարզիկներ: Յարութիւն Մերդինյանը նժույգ
թափքում 6-րդ արդիւնքով անցաւ եզրափակիչ եւ 8 ուժեղագույնների
պայքարում գրաւեց 3-րդ պատուաւոր տեղը` պարգեւատրուելով բրոնզէ
մեդալով: Վահագն Ստեփանեանը մեկնարկային փուլում վնասուածք ստացաւ
եւ դուրս մնաց պայքարից:
Մարմնամարզութեան հանրապետական ֆեդերացիայում «ՆՏ»-ի թղթակցին
յայտնեցին, որ դեկտեմբերի 15-19-ին Հայաստանի մարմնամարզիկները (3
տղա, 1 աղջիկ) Մոսկուայում կմասնակցեն օլիմպիական չեմպիոն Միխայիլ
Վորոնինի մրցանակների միջազգային խաղարկութեանը: