ՀԱՅԱՍՏԱՆԸ 2009 Թ.-ԻՆ ԿԲԱՐԵԼԱՒԻ ԻՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹԵԱՆ<br /> ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԶԵԿՈՅՑՈՒՄ,- ՀԱՄՈԶՈՒԱԾ Է ՀԳՀՄ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ 2009 Թ.-ԻՆ ԿԲԱՐԵԼԱՒԻ ԻՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹԵԱՆ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԶԵԿՈՅՑՈՒՄ,- ՀԱՄՈԶՈՒԱԾ Է ՀԳՀՄ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ

  • 11-11-2008 20:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այն հանգամանքը, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2008թ.-ի Մրցունակութեան համաշխարհային զեկոյցի (ՄՀԶ) համաձայն, Հայաստանն մրցունակութեան համաթվով զբաղեցրել է 97-րդ տեղը աշխարհի 134 երկրների շարքում` նախորդ տարուայ 93-րդի փոխարէն, պայմանաւորուած է նաեւ այն բանով, որ ՄՀԶ-ի ցուցանիշները արտացոլել են Հայաստանում դեռեւս օրենսդրական լուծում չստացած հարցեր: Այս մասին նոյեմբերի 11-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի Գործատուների (արդիւնաբերողների եւ գործարարների) հանրապետական միութեան նախագահ Արսէն Ղազարեանը: Նրա խօսքերով, ՀՀ Ազգային Ժողով են ներկայացուել օրենսդրական մի քանի փաթեթների նախագծեր, որոնց ընդունումով կը բարելաւուեն բիզնեսի վարման պայմանները: Նախատեսւում է, որ մինչեւ 2008թ.-ի վերջը փոփոխութիւններ եւ լրացումներ կկատարուեն ՀՀ Աշխատանքային օրէնսգրքում, ինչն էապէս կազդի ՄՀԶ-ի Հայաստանի համաթվի վրայ: Ա.Ղազարեանի գնահատմամբ, ներկայումս աշխատանքային վէճերի լուծմանն առնչուող օրենդրությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին եւ ազատական շուկայի սկզբունքներին: Իսկ, օրինակ, Ադրբեջանը 2008թ.-ի սկզբին նոր Աշխատանքային օրէնսգրքի ընդունման շնորհիւ բարելաւել է իր համաթիւը ՄՀԶ-ի զեկոյցում: ՀԳՀՄ-ի նախագահը համոզմունք յայտնեց, որ Համաշխարհային բանկի եւ Արժոյթի միջազգային հիմնադրամի փորձագետները 2008թ.-ի արդիւնքներով առաջընթաց կարձանագրեն երկրում տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան, կոռուպցիայի դէմ պայքարի ոլորտներում, եւ Հայաստանը ՄԶՀ-ի 2009թ.-ի զեկոյցում կունենայ առնուազն 2007թ.-ի զեկոյցի համաթվի ցուցանիշը (93-րդ տեղ):
  -   Տնտեսութիւն