ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՄԲ ԿՆՇՈՒԻ<br /> ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ ՋԻՒԱՆ ԳԱՍՊԱՐԵԱՆԻ 80-ԱՄԵԱԿԸ<br />


ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՄԲ ԿՆՇՈՒԻ
ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ ՋԻՒԱՆ ԳԱՍՊԱՐԵԱՆԻ 80-ԱՄԵԱԿԸ

  • 10-11-2008 20:12:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 11-ին Երեւանի Կ.Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում կկայանայ միջազգային ճանաչում ունեցող դուդուկահար եւ երգահան Ջիւան Գասպարեանի 80-ամեակին նուիրուած համերգ, որին կմասնակցեն Պեդրո Էուստաչեն, Անդրէաս Վոլենվեյդերը, «Ալան Փարսոնզ Լայվ Փրոջեքթ»-ը (Alan Parsons Live Project), «Փլենիթ X»-ը (Planet X), ինչպէս նաեւ այլ աշխարհահռչակ հայ եւ օտարազգի երաժիշտներ: Վերջիններս մեծարման համերգին յաջորդող օրերին հանդէս կգան նաեւ մենահամերգներով: «Մեզ համար մեծ պատիւ է մասնակցել մեծ մաեստորոյի 80-ամեակին նուիրուած համերգին: Ջ.Գասպարեանը ինձ հանդիպած լաւագոյն մարդկանցից մէկն է: Նա մեծություն է, եւ ես հպարտ եմ, որ դուդուկ նվագել սովորել եմ նման դուդուկահարից»,- նոյեմբերի 10-ին մի շարք երաժիշտների հետ համատեղ ասուլիսում յայտարարեց Պ.Էուստաչեն: Ըստ նրա, դուդուկը իր տեսակի մէջ եզակի եւ անկրկնելի գործիք է, որի հնչեղությունը չունի որեւէ ազգային այլ գործիք: «Դուդուկը տարբերւում է իր խորութեամբ եւ հնչեղությամբ: Չպէտք է մոռանանք, որ այդ գործիքը աշխարհում մեծ ճանաչում գտաւ հենց Ջ.Գասպարեանի շնորհիւ»,- ընդգծեց Պ.Էուստաչեն: Ասուլիսին մասնակից երաժիշտները նույնպես յայտնեցին, որ իրենք հպարտ են համերգին մասնակցութեան հրավէր են ստացանալու համար, եւ որ իրենց համար սա կարեւորագոյն իրադարձութիւն է: Ա.Վոլենվեյդերի խօսքերով, Ջ.Գասպարեանը այն եզակի երաժիշտներից է, որի կատարումից ինքը հուզվում է: «Նրա դուդուկը սրտիս մէջ է, եւ ես սիրահարուած եմ այդ գործիքին»,- ասաց երաժիշտը:
  -   Մշակոյթ