ԴՈՒԲԱՅՈՒՄ ՓԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ<br /> ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ<br />


ԴՈՒԲԱՅՈՒՄ ՓԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ
ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

  • 07-11-2008 20:06:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 7-ին Դուբայում աշխատանքն է սկսել Համաշխարհային օրակարգին նուիրուած գագաթնաժողովը, որը կազմակերպել են Համաշխարհային տնտեսական ֆորումը եւ Դուբայի կառավարութիւնը: Գագաթնաժողովին, որպէս Համաշխարհային էներգետիկ անվտանգութեան խորհրդի նախագահ, մասնակցում է Հայաստանի նախկին վարչապետ, Eurasia House International-ի հիմնադիր նախագահ Արմէն Սարգսեանը: Ըստ Eurasia House International-ի տրամադրած հաղորդագրութեան, գագաթնաժողովը, որին մասնակցում են 700-ից աւելի առաջատար գիտնականներ, գործարարներ, կառավարական պաշտօնեաների ու քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ աշխարհի 60 երկրներից, կանդրադառնա համաշխարհային ընթացիկ օրակարգի առանցքային խնդիրների` ֆինանսական ռիսկերից մինչեւ էներգետիկ անվտանգութիւն եւ կլիմայի փոփոխութիւն` նպատակ ունենալով գտնել դրանցից ամենահրատապների լուծման ուղիները: Գագաթնաժողովի արդիւնքները, յետագայ քննարկման եւ գործողութիւններ ձեռնարկելու նպատակով, կներկայացուեն յաջորդ տարի Դաւոսում` Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամեայ ժողովին:
  -   Տնտեսութիւն