Վարչական վարոյթ է յարուցուել սուրճի շուկայում գերիշխողների նկատմամբ
08-06-2011 15:57:24 | Հայաստան | Տնտեսութիւն
ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի կողմից սուրճի շուկայում կատարուած ուսումնասիրութիւնների ընթացքում պարզուել են այս շուկայի գերիշխողները: Ըստ այդմ, հատիկաւոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեն «Կաֆէ դիւ բրազիլ», «Գրանդ Քէնդի» եւ «Վիվայ Առգոյ» ընկերութիւնները, որոնք իրացման ծաւալներով զբաղեցնում են շուկայի 85,66 տոկոսը:
Աղացած սուրճի շուկայում գերիշխող են ճանաչուել «Ալեքս գրիգ», «Արմէն-համիկ» եւ «Ռոյալ Արմէնիայ» ընկերութիւնները, որոնք իրացման ծաւալներով միասին զբաղեցնում են այս ոլորտի 72,87 տոկոսը:
Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, սուրճի շուկայում սկսուած ուսումնասիրութեան ընթացքում յանձնաժողովը տեղեկատուութիւն էր պահանջել շուկայում գործող առաւել խոշոր տնտեսվարողներից: Յունիսի 8-ի նիստում յանձնաժողովը որոշեց տեղեկատուութեան ներկայացման պահանջները խախտելու համար «Ռոյալ Արմէնիայ» եւ «Վիվայ Առգոյ» ընկերութիւնների նկատմամբ յարուցել վարչական վարոյթ: