2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 10,3%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 10,3%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 31-10-2008 13:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10,3%-ով եւ կազմել 2 տրլն 604 մլրդ 602,7 մլն դրամ (մօտ 8 մլրդ 516,8 մլն դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 110,5%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, այս տարուայ յունուար-սեպտեմբերին, նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ, հանրապետութիւնում արդիւնաբերական արտադրանքի ծաւալը աճել է 3,4%-ով եւ կազմել 570 մլրդ 232,2 մլն դրամ: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքն աճել է 4,2%-ով եւ կազմել 474 մլրդ 331,4 մլն դրամ, շինարարութեան ծաւալը` 12,1%-ով եւ կազմել 604 մլրդ 295,4 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունը` 7,5%-ով եւ կազմել 690 մլրդ 58,7 մլն դրամ, իսկ ծառայութիւնների ծաւալը` 14,5%-ով եւ կազմել 523 մլրդ 14 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը նախորդ տարուայ յունուար-օգոստոսի համեմատ աճել է 27,2%-ով եւ կազմել 3 մլրդ 837 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նուազել է 1,8%-ով եւ կազմել 813,8 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 38,3%-ով եւ կազմել 3 մլրդ 23,2 մլն դոլար: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին սպառողական գները 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի համեմատ աճել են 9,7%-ով, իսկ արդիւնաբերական արտադրանքի գները` 6%-ով: Այս տարուայ օգոստոսի վերջին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ պաշտօնապէս գրանցուած գործազուրկների թուաքանակը 6,4%-ով նուազել է եւ կազմել 75,3 հազար մարդ: Այս տարուայ առաջին ինն ամիսներին միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 88 581 դրամ (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 20,2%-ով), այդ թւում` բիւջէտային աշխատողներինը` 63 022 դրամ (աճել է 19,9%-ով), ոչ բիւջէտային հիմնարկների աշխատողներինը` 109 300 դրամ (աճել է 18,9%-ով): Այս տարուայ յունուար-սեպտեմբերին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 305,82 դրամ (2007թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 342,08 դրամ):
  -   Տնտեսութիւն