ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ ԱՆՁԸ<br />


ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ ԱՆՁԸ

  • 15-01-2008 18:06:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանացի գիտնականները բացայայտել են Մոնա Լիզայի անձը, գրում է «Թելեգրաֆ» թերթը: Ինչպէս գրում է թերթը, գերմանական Հայդելբերգի համալսարանի գիտնականները պնդում են, որ 500-ամեայ վաղեմութեան անընթեռնելի գրառումները, որ արուած են Լեոնարդո դա Վինչիի բարեկամ Ագոստինո Վեսպուչիի գրքի լուսանցքներում, վկայում են, որ դա Վինչիի նկարում պատկերուած կինը Լիզա Գերարդինին է` ֆլորենտացի վաճառականի կինը: Գիրքը յայտնաբերուել է համալսարանական գրադարանում: «Մոնա Լիզայի անձի վերաբերեալ բոլոր կասկածները վերացուած են գտածոյի օգնութեամբ»,- նշել են Հայդելբերգի գրադարանի ներկայացուցիչները:
  -   Միջազգային