ԼՈՆԴՈՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուս երգչուհի Վալերիան,
որին կարելի է կոչել ռուսական Մադոննա, հաշուի առնելով իր
ձայնապնակների տպաքանակները եւ բազմաթիւ պարգեւները, մտադիր է
նուաճել Լոնդոնը:
Ինչպէս գրում է «The Independent»-ը, Վալերիան յաջողութեան
բոլոր շանսերն ունի, քանի որ իր երկրպագուն է անձամբ Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրանից բացի, ըստ հենց Վալերիայի, իր
շանսերը մեծանում են, հաշուի առնելով արեւմտյան գործընկերների ոչ
պրոֆեսիոնալիզմը: Սակայն Պոլ Ուիլեամսը` «Music Week» հանդէսի
գլխաւոր խմբագիրը, նախազգուշացրել է. «Պատմութիւնը չգիտի
նախադեպեր, որ ռուսական նախագծերին Մեծ Բրիտանիայում ուղեկցի
առեւտրային յաջողութիյունը»: