ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՒ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԱԾ ՍԻՐՈՅ ԻՐԱԿԱՆ<br /> ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՐԴԷՆ ՍՏԱՑՈՒԵԼ Է 100-ԻՑ ԱՒԵԼԻ<br /> ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐԻ ՅԱՅՏ<br />


ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՒ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԱԾ ՍԻՐՈՅ ԻՐԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՐԴԷՆ ՍՏԱՑՈՒԵԼ Է 100-ԻՑ ԱՒԵԼԻ
ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐԻ ՅԱՅՏ

  • 14-01-2008 17:35:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երիտասարդների եւ սիրոյ բարեխոս Ս.Սարգսի` յունվարի 21-ին կայանալիք տոնի առթիւ Արարատեան հայրապետական թեմը յայտարարել է սիրոյ իրական պատմությունների եւ պատմուածքների մրցոյթ երեք թեմաներով` «Ս.Սարգիս` մեր սիրոյ բարեխոս», «Ս.Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս» եւ «Ս.Սարգիս` ամուր ընտանիք, ամուր հայրենիք»: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին Արարատեան հայրապետական թեմի մամլոյ դիւանից, արդէն ստացուել են 100-ից աւելի պատմուածքների ու սիրոյ պատմությունների յայտեր: Դրանք մանրկրկիտ կընթեցվեն կազմակերպիչների կողմից եւ իւրաքանչիւր թեմայի համար կընտրուի լաւագոյն աշխատանքը: Յիշեալ 3 թեմաների համար սահմանուել են դրամական պարգեւներ, համապատասխանաբար, 150, 100 եւ 50 հազար դրամի չափով: Իսկ լաւագոյն աշխատանքները կտպագրուեն «Շողակն Արարատեան» Արարատեան հայրապետական թեմի պաշտօնաթերթում: Բացի իրական սիրոյ պատմութիւններից եւ պատմուածքներից, Արարատեան հայրապետական թեմը յայտարարել է նաեւ նոյն թեմաներով նկարչական եւ ֆոտոռեպորտաժների մրցոյթներ, որոնց համար եւս սահմանուած են դրամական պարգեւներ: Յայտերի ընդունման վերջին ժամկէտը յունվարի 17-ն է: Ս.Սարգիս տոնին նուիրուած տոնակատարությունները յունվարի 21-ին կեզրափակվեն Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք տօնական մեծ համերգով: Իսկ համերգից երկու ժամ առաջ թատրոնի նախասրահում կկազմակերպուի ֆոտոռեպորտաժների եւ նկարչութեան մրցոյթների քսան լաւագոյն աշխատանքների ցուցահանդէս-վաճառք: Աւելի ուշ` համերգի աւարտին, կհայտարարուեն մրցոյթների յաղթողների անունները, նրանց կյանձնուեն դրամական պարգեւներն ու տոնը խորհրդանշող մրցանակները:
  -   Հասարակութիւն