ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆորնիա
նահանգի ոստիկանութեան սպան մեղադրւում է կոկաինի գողութեան մէջ,
որը պահւում էր իր աշխատած տեղամասում որպէս իրեղէն ապացոյց,
հաղորդում է «Associated Press»-ը:
Գողացուած թմրադեղի արժէքը կազմում է 1 մլն դոլար, իսկ քաշը`
մօտ 40 կգ: Ջոշուա Բելքբերին, որը ոստիկանութիւնում աշխատում էր
վեց տարի, այժմ մեղադրւում է թմրադեղերի հափշտակման, սեփականացման
եւ սպառման մէջ: