ԱՐՄԱՏԱՊԷՍ ԿՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԻ ՀՀ ԳԱԱ-Ի ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ-ՏՊԱԳՐԱԿԱՆ<br /> ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ<br />


ԱՐՄԱՏԱՊԷՍ ԿՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԻ ՀՀ ԳԱԱ-Ի ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ-ՏՊԱԳՐԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

  • 26-12-2007 19:05:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԳԱԱ-ի նախագահութեան դեկտեմբերի 26-ի որոշման համաձայն, «Գիտութիւն» հրատարակչական-արտադրական ՊՓԲԸ-ն կվերակազմավորվի ՍՊԸ-ի, որի մէջ կընդգրկուեն ԳԱԱ-ի տպարանը եվ գիտական հանդէսների հրատարակչական-տպագրական գործը: ԳԱԱ-ի բոլոր հրատարակութիւնների (աշխատութիւններ, մենագրութիւններ, յօդուածներ) բովանդակային կողմի պատասխանատւութիւնը կդրուի Ակադեմիայի ինստիտուտների գիտական խորհուրդների, համապատասխան բաժանմունքների եվ ՀՀ ԳԱԱ խմբագրական-հրատարակչական խորհրդի վրայ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԳԱԱ-ի Լրատուական ծառայութիւնից, ԳԱԱ-ի հրատարակչական-տպագրական ողջ գործունէութեան վերակազմաւորման նպատակն է գիտական հրատարակութիւնների` հանդէսների եվ գրքերի որակի բարձրացումը:
  -   Հասարակութիւն