«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԸ» ՅՈԲԵԼԵԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԿՆՇԵՆ<br /> ԻՐԵՆՑ 15-ԱՄԵԱԿԸ<br />


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԸ» ՅՈԲԵԼԵԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ ԿՆՇԵՆ
ԻՐԵՆՑ 15-ԱՄԵԱԿԸ

  • 20-12-2007 19:15:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Արամ Խաչատրեան» համերգասրահում դեկտեմբերի 21-ին կկայանայ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի յոբելեանական համերգը` նուիրուած երգչախմբի 15-ամեակին: Ինչպէս դեկտեմբերի 20-ի ասուլիսում յայտնեց երգչախմբի հիմնադիր, գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Տիգրան Հեքեքեանը, համերգի ժամանակ հանդէս կգան նաեւ երգչախմբի նախկին սաները: «Մեր երգչախումբը մեր պետութեան տարիքին է, եւ մենք մշտապէս մտածում ենք ոչ միայն էլ աւելի կատարելագործուել, այլեւ Հայաստանը ներկայացնել միջազգային բեմերում»,- ասաց Տ.Հեքեքեանը: ՀՀ մշակոյթի փոխնախարար Կարինէ Խոդիկյանը յայտնեց, համերգի աւարտին երգչախմբային արուեստում ունեցած նուաճումների եւ 15-ամեակի կապակցութեամբ երգչախումբը կպարգեւատրվի ՀՀ Մշակոյթի նախարարութեան պատվոգրով: Երգչախմբի ստեղծման եւ կայացման գործում ունեցած վաստակի համար ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ, ռեժիսոր, մանկավարժ Էլմիրա Հեքեքեանը կպարգեւատրվի նախարարութեան ոսկէ մեդալով: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մասնակցել է բազմաթիւ փառատոների, միջազգային մրցոյթների, համերգներով հանդէս է եկել ԱՄՆ-ի եւ եւրոպական շատ քաղաքների հեղինակաւոր բեմերում: Երգչախմբի երգացանկում ընգրկված են միջնադարեան, Վերածննդի շրջանի եւ ժամանակակից գործեր:
  -   Մշակոյթ