ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԲՈՐԻՍ<br /> ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԲՈՐԻՍ
ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ

  • 19-12-2007 17:25:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի նախաձեռնած «21-ի հեռանկարներ» 8-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրեան» համերգասրահում կկայանայ աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախմբի նուագակցութեամբ համերգին կհնչեն Արամ Խաչատրեանի «Դաշնամուրային կոնցերտը» եւ «Երկրորդ սիմֆոնիան»: Ինչպէս համերգից առաջ կայացած ասուլիսում յայտնեց փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմեանը, դեկտեմբերի 20-ին Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանայ դաշնակահարի երկրորդ համերգը, որի ժամանակ Բ.Բերեզովսկին կկատարի Շոպենի ստեղծագործությունները: «Մենք երախտապարտ ենք Բ.Բերեզովսկուն, քանի որ նա Արամ Խաչատրեանի ստեղծագործությունների լաւագոյն կատարողներից մէկն է, իսկ վերջերս նրա կատարմամբ ձայնագրուել է կոմպոզիտորի «Դաշնամուրային կոնցերտը»,- նշեց Ս.Ռոստոմեանը: Բ.Բերեզովսկու խօսքերով, իր համար մեծ պատիւ է կատարել Խաչատրեանի գործերը: Բացի դրանից, դաշնակահարը սիրով է կատարում Աւետ Տերտերյանի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: «Ի դէեպ, երաժիշտների մեծ մասին յայտնի չէր, որ Ա.Խաչատրեանը ունի «Դաշնամուրային կոնցերտ»: Ինձ համար նույնպես անակնկալ էր, եւ ցավում եմ, որ խորհրդային տարիներին այդ ստեղծագործութիւնը երբեւէ չի հնչել: Մինչդեռ 1960-ականներին Ա.Խաչատրեանի գործերը, այդ թւում կոնցերտը, մեծ ճանաչում են ունեցել Եվրոպայում»,- ասաց ռուս դաշնակահարը: Նշենք, որ Բ.Բերեզովսկու համերգը այս տարի վերջինն է «21-ի հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում:
  -   Մշակոյթ